Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ

16.11.2024 12:24
747

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռու մնալու մասին, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին հարցին։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը՝ փոխարտգործնախարարը պատասխանել է. «Հարցն ուղղեք հայկական կողմին, սակայն, դատելով հայկական կողմի հայտարարություններից, այս փուլում նա հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների  բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցելուց»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար»։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել է, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։

aysor.am

Ստեղծվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման հնարավորություններ․ Ալիև

25.11.2026 12:56

Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան

25.11.2026 12:53

Այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. Աբրահամյան

25.11.2026 12:32

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել են Մոսկվայում․ ինչ է քննարկվել

25.11.2026 12:16

Ե՛վ TRIPP նախագիծը, և՛ ավելի լայն «Միջին միջանցքը» բախվում են աշխարհաքաղաքական մարտահրավերների․ Euronews

25.11.2026 12:02

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում․ կսահմանվեն հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչներ

25.11.2026 11:52

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր

25.11.2026 11:43

«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից

25.11.2026 11:10

Երևանում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլ են ակնկալում․ ի՞նչ է փոխում TRIPP-ը տարածաշրջանում․ Foreign Policy

25.11.2026 11:06

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

25.11.2026 10:16

Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացման ու ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը՝ քննարկման առարկա

24.11.2026 21:02

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

24.11.2026 20:53