Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի Ադրբեջանի գործելաոճի հետեւանքով. Մանե Գևորգյան

21.10.2020 19:32
4712

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը խեղաթյուրելու՝ ադրբեջանական կողմի փորձերին: «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում Մանե Գևորգյանն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը իր վարքագծին հարիր շարունակում է մանիպուլյացիոն գործելաոճը՝ խեղաթյուրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետեւանքով։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում վերջին օրերին ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջման հիման վրա բանակցային գործընթացին, բայց պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն անընդունելի է Ադրբեջանի համար։ Հիշեցնեմ նաեւ վարչապետի հայտնի թեզը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Նմանատիպ որեւէ հայտարարություն, այդ թվում փոխզիջման վերաբերյալ, Ալիեւի կողմից չի հնչել»,- նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին

04.11.2026 23:49

Ո՞ր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքին

04.11.2026 23:26

Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը

04.11.2026 22:29

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում կոնֆետ են հյուրասիրել

04.11.2026 21:23

Եթե ԱՄՆ-ն նորից հարձակվի․․․Խամենեին ու Թրամփը հայտարարություններ են արել

04.11.2026 17:31

Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի

04.11.2026 16:39

«Կապույտ ալիք» ԱՄՆ Կոնգրեսում․ Դեմոկրատների համոզիչ հաղթանակն ու Տրամպի կոշտ արձագանքը

04.11.2026 16:30

Բիրդինանց եկեղեցու ավերակներում էինք, օրհնաբանում էինք նրա սուրբ մասունքները

04.11.2026 16:02

«Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

04.11.2026 15:50

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

04.11.2026 15:36

Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր

04.11.2026 15:32

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում

04.11.2026 15:21