Այսօր 12 գորիսեցու մեղադրանք է առաջադրվել վարչապետի մեքենային ձվերով խփելու համար․ պաշտպան

08.09.2021 21:12
5404

Գորիսի 12 բնակիչների մեղադրանք է առաջդրվել Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս այցելության օրը նրա մեքենային ձվերով խփելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը։

 «Առավոտվանից մեղադրանքներ են ներկայացվում Գորիսի բնակիչներին, որոնց ես եմ պաշտպանում։ Այսօր 12 հոգու մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբր Նիկոլ Փաշինյանի Գորիս կատարած այցի ժամանակ նրանք հարվածել են վարչապետի մեքենային։ Վաղը ևս ութ հոգու պետք է մեղադրանք առաջադրեն։ Ստացվում է 20 հոգի, և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ որպես իբրև թե կազմակերպիչն է և ինքն է ձևերը բերել»,- նշեց նա։

Պաշտպանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի զրահապատ մեքենային ձևով խփելու համար փորձագետի եզրակացության մեջ նշում է, որ հասցվել է 24 միլիոն դրամի վնաս։

«24 միլիոն դրամ փող են պահանջում որպես փոխհատուցում։ Իհարկե, իմ պաշտպանյալները ձևով չեն խփել մեքենաներին, բայց եթե անգամ նման բան է եղել, անհասկանալի է, թե ոնց կարող է պատճառվել այս չափի վնաս։ Ի միջի այլոց, մեղադրյալներից մեկն ասում է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է, նրա հետ ծանոթ է եղել դեռ 2008 թվականից, և որ այցելության օրը, տեսնելով մեքենան, վանկարկել է «վարչապետ», բայց, փաստորեն, նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել»,- ասաց Արմեն Մելքոնյանը։

Արմեն Մելքոնյանը հավելեց, որ մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40