Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է

13.06.2018 10:35
1958

Հունիսի 13-ը արեւելահայ արձակի հիմնադիր Ակսել Բակունցի ծննդյան օրն է: Աչք է բացել Զանգեզուրի Գորիս գյուղաքաղաքում ապրող Ստեփան Թեւոսյանի բազմանդամ ընտանիքում՝ 1899-ին: Հետագայում ինքնակենսագրականում գրում է. «Ես հիշում եմ մի զարհուրելի չքավորություն «մի տուն լիքը մանուկներ» եւ այդ գավառական քաղաքը, որտեղ հասարակական դիրքը որոշում էին կուպեցի արշինը եւ չինովնիկի չինը»: Կարճ ապրեց. նրա երկրային կյանքը չափվում է 37 տարով, բայց Բակունցի գրական ժառանգությունը բարձր արվեստի օրենքներով ապրող ամբողջական մի աշխարհ է, իսկ նրա արձակի լեզուն, գրչընկեր Եղիշե Չարենցի բնութագրմամբ, «Քարաքանդակ, անդուռ մատուռների 

                           Անջնջելի գրերի հնադարյան…»:

 Բակունցը Թումանյանից ժառանգեց բնաշխարհի խորունկ զգացողությունը, Տերյանից՝ լեզուն, բանաստեղծությունը, խոսքի մշակույթը: Առաջին իսկ պատմվածքներով Ակսել Բակունցը հայ արձակում հայտնագործեց իր ուղղությունը: Նա էր, որ հայ գրականություն բերեց Մթնաձոր գրական անունը ստացած աշխարհի էությունը: Բակունցը ստեղծել է արձակի բարձր գեղագիտություն, բացառիկ ստեղծագործություններ՝ «Ալպիական մանուշակը», «Միրհավը», «Մթնաձորի չարք»-ը, «Խոնարհ աղջիկը»:

 Ժամանակագրական առումով՝ 1927-ին լույս է տեսնում Բակունցի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Մթնաձորը», որում ամփոփված է 18 պատմվածք: Դրանք պատմում են մթնաձորյան եզերքի կյանքի, կենցաղի, հոգեբանության, մարդկային ճակատագրերի մասին: 1933-ին հրատարակում է «Սեւ ցելերի սերմնացանը» ժողովածուն, որում ընդգրկված են նրա լավագույն պատմվածքներից շատերը՝ «Սպիտակ ձին», «Միրհավը», «Սեւ ցելերի սերմնացանը», «Բրուտի տղան» եւ այլն: Ավետիք Իսահակյանը Բակունցին մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է համարել. «Նրա ստեղծագործությունների վրա անհատական կնիքն է դրված, այնքան թարմ են եւ ինքնուրույն, եւ զգացված՝ ամեն մի պատկերն ու արտահայտությունը…»: 

1935-ին Բակունցը հրատարակում է «Եղբայրության ընկուզենիները» ժողովածուն: Անավարտ են մնացել «Խաչատուր Աբովյան» պատմակենսագրական վիպակը, ինչպես նաեւ «Կարմրաքար» վեպը, որոնք որոշ գրականագետների (Ռաֆայել Իշխանյան, Դավիթ Գասպարյան) կարծիքով ավարտված ստեղծագործություններ են:

Առանձնահատուկ գործ է «Կյորեսը» վիպակը, որ ստեղծվեց կորուսյալ եւ կորսվող հայրենիքը գրականությամբ փրկելու մտայնությունից:  Գրողի մեծությունը հենց այն է, թե որքանով է հասանելի իր ընթերցողին, ինչքանով է ապրում ընթերցողի գիտակցության մեջ: Այս առումով նրա ստեղծագործությունների սպառիչ գնահատականը տվել է նրա ականավոր հայրենակիցը՝ Համո Սահյանը.

«Արձագանքն էիր դու մեր ձորերի,

 Անտառներն  ի վեր փռված սարերի…

Եվ շառաչի հետ այս մեծ օրերի

Միրհավի կանչն ես տանում դարերին…»

   Բակունցը մեր արձակի այն եզակի վարպետներից է, ում անունը սերտորեն առնչվում է կինոարվեստին: Հայկինոյում աշխատելով որպես սցենարական բաժնի վարիչ, իր ավանդն է  բերել ազգային կինոարվեստի զարգացման գործին, գրել է սցենարներ, որոնց հիման վրա նկարահանվել են այնպիսի ուշագրավ ժապավեններ, ինչպիսիք են՝ «Սեւ թեւի տակ», «Տրագեդիա Արագածի վրա», «Զանգեզուր» ֆիլմերը: Նրա թարգմանական աշխատանքներից ուշագրավ են Գոգոլի «Տարաս Բուլբան» եւ աշխարհաբարի վերածված միջնադարյան առակների «Աղվեսագիրք» հավաքածուն:

Բակունցի ապրած տարիները զուգադիպեցին հարազատ ժողովրդի ողբերգական, հերոսական իրադարձություններով լի ժամանակաշրջանին: 1918 թվականին նա կամավորականների հետ, որպես զինվոր, մասնակցում է հայ ժողովրդի ազատագրական պայքարին (Էրզրում, Կարս, Սարդարապատ): Բայց եւ ստալինյան բռնաճնշումները չանցան նրա կողքով: Արձակագիրը հանիրավի բռնադատվում եւ բանտ է նետվում: «Ես գրող եմ եւ պիտի իմ ժողովրդի կողքին լինեմ, լսեմ նրա կենդանի խոսվածքը»,- գրում է  բանտից նամակներից մեկում: Բայց դահիճներին հասու չէին նման հորդորները: Նա դեռ հույս էր փայփայում, որ չի գնդակահարվի, այլ կաքսորվի: Եվ այդ միտքն էր հուշում դահիճներին: Բայց ավաղ, 1937 թվականի հուլիսի 8-ին անհատի պաշտամունքի զոհ դարձավ, ու ճշմարիտ մարդու եւ արձակագրի գերեզմանի տեղը ցայսօր հայտնի չէ…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40