Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

22.01.2019 11:57
1702

<<Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին․․․>>

Առնո Բաբաջանյան

Հայ բեմի մեծ վարպետ Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թ․-ի հունվարի 22-ին Երևանում։ Նրա հայրը շնորհալի մարդ էր, նվագում էր ֆլեյտա: Առնոյի կյանքում առաջին հանդիպումն իսկական կոմպոզիտորի հետ տեղի է ունեցել մանկապարտեզում: Նա միշտ սիրով է հիշել այդ հանդիպումը.

«Մի անգամ եկավ մի այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի: Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Իլյիչի Խաչատրյանն էր»:

Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը Բաբաջանյանը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թ․-ին նա մեկնել է Մոսկվա և ընդունվել Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս, որն ավարտելուց հետո ընդունվել է Չայկովսկու անվան կոնսերվատորիան ՝ Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան:

Շուտով Բաբաջանյանն ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց, որն ավարտելուց հետո սովորել է նաև կոնսերվատորիայում։ 1948 թ․-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործել է իր ունակությունները Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում՝ պահպանելով իր հայկականությունը։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական կատարելաոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում: Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հիմնականում դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում:

Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել և այսօր էլ արժանանում են բարձր գնահատականի: Մեծ հայտնիություն ու սեր են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա», «Նոկտյուռն» գործերը: Նորարարական առանձնահատկություններով են օժտված «Պոլիֆոնիկ սոնատը», հատկապես` «Վեց պատկերը»:

 

 

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները մինչև օրս շարունակվում են երգվել աշխարհի ամենահայտնի բեմերից։ Այդ անմահ երգերի շարքին են պատկանում «Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час» երգերը, ինչպես նաև Եվգենի Եվտուշենկոյի հետ գրած երգերից «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы», Անդրեյ Վոզնեսենսկու հետ գրված «Год любви», «Москва-река», «Верни мне музыку» երգերը։ «Առաջին սիրո երգը» և «Երևան»- ը այսօր էլ շարունակում են կենդանի մնալ հայի շուրթերին։

Առնո Բաբաջանյանի աշխատանքներին հաճախ արելի է հանդիպել Խորհրդային լավագույն ֆիլմերում՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։

Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում։ Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թ․-ին կանգնեցվել է նրա հուշարձանը: Բաբաջանյանին շնորհվել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչում, ինչպես նաեւ մի շարք այլ պարգեւներ։ Ամուսնացած է եղել դաշնակահարուհի Թերեզա Բաբաջանյանի հետ։ Նրանց որդին հայտնի դերասան և երգիչ Արա Բաբաջանյանն է։

 

 

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37