Այսօր բացվում է Դավոսի համաժողովը

22.01.2019 12:35
1179

Արդի աշխարհի քաղաքական և տնտեսական գործիչների մի մեծ խումբ այսօր հավաքվում է Դավոսում, որտեղ գումարվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը:

Մասնակիցների թվում են պետությունների, ինչպես նաև խոշոր ընկերությունների և բարեգործական առաքելություն իրանականացնող միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, տնտեսագետներ, գիտնականներ, կրոնական առաջնորդներ, հասարակական հայտնի գործիչներ, հանրային գործունեություն ծավալող արվեստագետներ և շոու բիզնեսի աստղեր:

2019 թվականի Դավոսյան ֆորումի նշանաբանն է «4.0․ Համաշխարհային ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում»:

Հիմնական թեմաներն են գլոբալ համագործակցության մարտահրավերները և թվային հեղափոխության բերած փոփոխությունները:

«Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն, ներառական և կայուն: Մենք թևակոխում ենք համաշխարհային լուրջ անկայունության փուլ, որը տեխնոլոգիական խաթարումների և աշխարհքաղաքական հզոր ուժերի վերափոխումների հետևանք է: Մեզ անհրաժեշտ է բոլոր դերակատարների ներդրումն ու երևակայությունն առկա մարտահրավերների դիմագրավումը պատկերացնելու համար», - ասել է Դավոսի ֆորումի հիմնադիր և երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Կլաուս Շվաբը:

2019-ի ֆորումին մասնակցում են Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուլի Մայերը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տասնյակ այլ պետությունների առաջին դեմքեր:

Ի դեպ, վկայակոչելով կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցման՝ shutdown-ի հանգամանքը` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր, ինչպես նաև ամերիկյան այլ ներկայացուցիչների մասնակցությունը Դավոսյան ֆորումին:

Այս տարի առաջին անգամ Հայաստանը Դավոսում կներկայացնի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրերս Դավոսի ֆորումի կայքում հրապարակվել է վարչապետի հոդվածը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, մարտահրավերների և ձգտումների մասին:

«Թավշյա հեղափոխությամբ մեր երկրում ժողովրդավարություն է հաստատվել», - գրել է վարչապետը՝ նշելով, որ 2018 թվականի ապրիլյան շարժումը միավորել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակիչներին, այլև ամբողջ աշխարհում ապրող հայությանը:

Դավոսի 2019 թվականի Համաշխարհային տնտեսական համաժողովը կավարտվի հունվարի 25-ին:

azatutyun.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25