Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

06.06.2019 16:50
2508

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այսօր լրանում է նրա 116-ամյակը: Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվարձանում, հայ կազմարարի ընտանիքում:

Նրա ծնողները հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք: Պատանեկության տարիներից երաժշտության մոլի սիրահար Արամ Խաչատրյանը ինքնուրույն դաշնամուր է նվագել, փորձել է յուրովի ներկայացնել արդեն ծանոթ երաժշտական ստեղծագործությունները: 1921 թվակակնին Արամ Խաչատրյանը բնակություն հաստատեց Մոսկվայում, ընդունվեց տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, բայց շուտով թողեց համալսարանն ու դարձավ Գնեսինների երաժշտական ուսումնարանի սան:

«Հենց սկզբից Խաչատրյանի ստեղծագուրծություներում նկատելի էին ինքնուրույն երաժշտական մտածողության սաղմերը, զգացվում էր երիտասարդ ու ժամանակակից կյանքի զարկերակը»,-ականվոր կոմպոզիտոր Միքայել Գնեսինը նման խոսքերով բնութագրեց երիտասարդ կոմպոզիտորի ուսման ընդամենը երկրոդ տարվա ընթացքում գրաված գործերը`«Պարը ջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային պիեսներ»:
Այսպիսին հայազգի հնաճարեղ կոմպոզիտորի մուտքը դեպի երաժշտության կախարդական աշխարհը, որը պիտի ավելի հարստանար նրա հանճարեղ ստեղծագործություններով: Արամ Խաչատրյանը վախճանվեց 1978 թվականի մայիսի 1-ին` երկարատև, ծանր հիվանդությունից հետո: Կոմպոզիտորի աճյունը տեղափոխվեց Երևան, դա նրա վերջին ցանկությունն էր: Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նրա շիրիմն ամեն տարի մարդաշատ է լինում` ոչ միայն ծննդյան օրը` հունիսի 6-ին, այլև մահվան օրը ` մայիսի մեկին։ 

Չնայած Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում, երբ կոմպոզիտորն եկավ Մոսկվա և ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան): Միաժամանակ նա սովորում էր Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում` ստանալով կենսաբանական կրթություն:
Խաչատրյան-երաժիշտն արտակարգ արագ էր զարգանում: Կարճ ժամանակում նա ոչ միայն լրացրեց բաց թողածը, այլև դարձավ լավագույն ուսանողներից մեկը` հնարավորություն ստանալով համերգներով հանդես գալ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ ու Փոքր դահլիճներում:

Խաչատրյան-կոմպոզիտորի ճակատագիրը վերջնականապես որոշվեց 1925թ-ին, երբ ուսումնարանում բացվեց կոմպոզիցիայի դասարան: Ստանալով ստեղծագործելու նախնական գիտելիքներ` 1929թ.-ին նա ընդունվեց Մոսկվայի պետական կոնսերվատորիա` սովորելով հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Մյասկովսկու մոտ: Փոքր ձևերից Խաչատրյանն աստիճանաբար անցում կատարեց դեպի խոշորները: 1932թ.-ին ծնվեց նրա Դաշնամուրային սյուիտը, որի առաջին մասը` «Տոկկատը» հայտնի դարձավ` մտնելով շատ դաշնակահարների երկացանկի մեջ: Ստեղծվելով կոմպոզիտորի գործունեության վաղ տարիներին`«Տոկկատը» մինչ օրս պահպանում է իր փայլն ու հմայքը:

Խաչատրյանի հասուն շրջանի ստեղծագործությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը: Այդ ժանրի լավագույն գործերից են «Վալենսիայի այրին» (ըստ Լոպե դե Վեգայի, 1940թ.) և «Դիմակահանդեսը» (ըստ Լերմոնտովի, 1941թ.): Այդ ներկայացումների երաժշտության հիման վրա գրված սիմֆոնիկ սյուիտներն ինքնուրույն համերգային կյանք են ստացել և հաճախ են կատարվում մեր օրերում:

1942թ-ին Խաչատրյանը ավարտեց Կ.Դերժավինի լիբրետոյով գրված «Գայանե» բալետը, որտեղ հրաշալի կերպով սինթեզեց դասական բալետի, ազգային երաժշտության ու խորեոգրաֆիկ արվեստի ավանդույթները: «Գայանեն» այժմ հայրենական և արտասամանյան թատրոնների երկացանկի անբաժանելի մասն է: Մեծ ճանաչում ստացան նաև բալետի երաժշտությունից կազմված երեք սիմֆոնիկ սյուիտները:

1944թ.-ին Խաչատրյանը գրեց Հայկական ԽՍՀ պետական հիմնը, իսկ մեկ տարի անց, երբ պատերազմն ավարտվեց, կոմպոզիտորը ստեղծեց նաև իր Երրորդ սիմֆոնիան

1954թ.-ին ծնվեց Խաչատրյանի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը`«Սպարտակ» բալետը: 60-ական թվականներին Խաչատրյանը նորից դիմեց կոնցերտային ժանրին` իրար հետևից ստեղծելով երեք կոնցերտ-ռապսոդիա` Ջութակի և նվագախմբի (1961թ.), Թավջութակի և նվագախմբի (1963թ.), Դաշնամուրի և նվագախմբի համար (1968թ.): Կոմպոզիտորը նաև չորրորդ կոնցերտ-ռապսոդիա գրելու մտադրություն ուներ, որում պետք է միավորվեին այս երեք գործիքները: 1971թ.-ին կոնցերտ-ռապսոդիաների տրիադան արժանացավ Պետական մրցանակի:
Խաչատրյանի անունը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը, դաշնամուրային տրիոն, ամենամյա մրցույթը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08