Այսօր ՀՀ-ն որոշել է, որ ռուս սահմանապահները ներկա են Հայաստանում, վաղը կարող է որոշել, որ ներկա չլինեն. Փաշինյան

11.09.2024 22:18
554

Մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին եւ այդ հայտարարություններից ակնհայտ է, որ այդ հայտարարությունը չեն կարդացել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդքան քննարկվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Եկեք կարդանք՝ ինչ է գրված. «Ապաշրջափակվում են տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը միայն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու մասին չէ: Առաջին հերթին դրա մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Դա բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է, օրինակ Հայաստան-Իրան, Հայաստան-ՌԴ երկաթուղիներ: Ընդ որում Մեղրիով եւ Իջեւան-Ղազախով: Ավտոճանապարհի բացում, ասենք, Հայաստանից Իրան Նախիջեւանով, Հայաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Ղազախստան եւ այլն:

Հայաստանից Իրան գնացող երկաթուղին Հայաստա՞նն է փակել, չի փոնում աշխատի: Եթե բաց է, ասեք, մենք այնտեղ բեռներ ունենք տանելու»,-ասաց նա:

Փաշինյանը շարունակեց կարդալ 9-րդ կետի հաջորդ նածադասությունը. «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային  միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»: Ուշադիր լսեցի՞ք, երաշխավորը ՀՀ-ն է, եւ բոլոր նրնք, ովքեր ասում են, որ որեւէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին, այդ երթեւեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Եվ երաշխավորողը, եւ կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ որեւէ բան գրված, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի եւ կազմակերպի: Ամեն ինչ անում է ՀՀ-ն, եւ դրանից են բխում իրավազորության եւ սուվերենության մասին մեր պատկերացումները»:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08