Այսօր մեծահամբավ վարդապետ Մովսես Գ Տաթեւացու (Խոտանանցու) հիշատակի օրն է

14.05.2023 02:11
2040

1632 թ. մայիսի 14-ին վախճանվեց Հայոց մեծ Մովսեսը, ով Ամենայն հայոց 101-րդ կաթողիկոսն էր, հայոց ազգային-եկեղեցական վերջին սուրբը:

Վախճանվեց Երեւան քաղաքում՝ Սուրբ առաքյալ Անանիայի դամբարանի վանքում:

Հողին հանձնվեց Երեւանի հնագույն գերեզմաններից մեկում՝ Կոզեռնի գերեզմանատանը՝ 10-11-րդ դարերի հայոց մեծ վարդապետ Հովհաննես Կոզեռնի եւ Մելիքսեթ Վժանեցի վարդապետի մեջտեղում: Հետագայում այդտեղ՝ նրանց գերեզմանների վրա, շինվեց վայելուչ մի մատուռ:

1934  թվականին (Երեւան քաղաքի ընդարձակման նկատառումներով) որոշում է կայացվել տեղափոխել Կոզեռնի գերեզմանոցը: Մինչդեռ (Աստծո կամոք) մատուռը կանգուն է մնացել, որն էլ 1955 թվականից (որոշակի վերափոխումների ենթարկվելով) դարձել է բնակելի տուն:

Այդպիսով Մովսես Խոտանանցու շիրիմը հայտնվել է անհայտության մեջ…

2015 թվականին «Սյունյաց երկիրը»  որոնողական աշխատանքներ կատարեց Մովսես Խոտանանցու շիրիմը գտնելու ուղղությամբ: Եվ հայտնաբերեց Կոզեռն թաղամասում՝ Մկրտչյաններին պատկանող բնակարանում. պատի մեջ հիմա էլ երեւում է տապանաքարը:

Մեզանից առաջ էլ, պարզվում է, որոնումներ էին կատարել եւ տեղորոշել գերեզմանավայրը:

2015 թվականին  «Սյունյաց երկիրը», հովանավորությամբ լուսահոգի Արտուր Աթայանի, հրատարակեց հատուկ համար՝ նվիրված Մովսես Խոտանանցուն՝ https://bit.ly/3o6k3Sp:

Մովսես Խոտանանցու գործունեության մասին կարելի է օրերով եւ հիացմունքով խոսել, սակայն այսօր նրա գործերից ընդամենը մեկ դրվագ ենք ուզում հիշել ու հիշեցնել. Մովսեսը (կաթողիկոսական գահին) իր գլխավոր խնդիրներից մեկը համարեց թուրքական գերության մեջ գտնվող հայերի ազատագրումը՝ դրա համար չխնայելով նույնիսկ եկեղեցու ունեցվածքը: Եվ մոտ հինգ հազար հայ մարդու ազատեց թուրքական գերությունից:

Այսօր՝ նրա հիշատակի օրը, պատշաճ ենք համարում եւս մեկ անգամ բարձրաձայնել՝ Մովսես Տաթեւացու (Խոտանանցու) շիրմի շուրջ ստեղծված ամոթալի վիճակը (ի վերջո) հանգուցալուծում է պահանջում. դա ոչ միայն կապանցիների, սյունեցիների, այլեւ Հայ առաքելական եկեղեցու բոլոր հետեւորդների արժանապատվության խնդիրն է:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34