Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց, դատարկություն է հոգումս. Վ. Պետրոսյանը Ազնավուրի մասին

01.10.2018 22:06
1108

Դերասան Վարդան Պետրոսյանն իր խորին ափսոսանքն ու վիշտն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Դերասանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Որբացանք... բոլորս որբացանք... Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց... Ահավոր դատարկություն է հոգումս... ճմլող դատարկություն... Ես հո չէի պատկերացնում, որ այդքան ներկա ես իմ կյանքում, իմ մեջ...Այդքան ներկա...իմ սիրելի, պաշտելի Հայր...

Ավտովթարի հաջորդ գիշերը, վիրահատությունից հետո, սարսափով քնից վեր թռա, եթե դա կարելի էր քուն անվանել, մահվան զգացումով... Ամբողջ մարմինս սառել էր ու փայտացել...Կամքի գերմարդկային ճիգերով փորձեցի ոտք ու ձեռքս շարժել... մինչեւ մահվան սառսուռն անցավ... Հետո տեսա, որ քեզ հետ միասին Արարատն ենք բարձրանում ՝ ձյուների մեջ... նորից արթնացա... արդեն կենդանի... Անգամ մահվան պահին եկար, թեկուզ ՝ երազում... 

Ջահել էի, սիրահարված ՝ քո երգերն էի լսում, աղջիկ էի ուզում հմայել՝ քո երգերն էի երգում, ներկայացումներումս քեզ էի նմանակում...Քո միջոցով, կարծես, խոսում էի մարդկանց հետ... Հրճվում էի, երբ որեւէ առիթով քեզ էին նմանեցնում...Կյանքային ամենաբարդ իրավիճակներում մտածում էի ՝դու՞ ինչպես կանեիր...ու փորձում էի անել այդպես:

Ռոբեր Օսեյնի ներկայացումներից մեկին դու ներկա էիր դահլիճում. ներկայացումը չէինք կարողանում սկսել... Չորս հինգ րոպե, չորս հազար տեղանոց լեփլեցուն սրահը հոտնկայս ծափահարում էր քեզ...Դերասանուհիներն այդ օրը հուզմունքից տեքստերն էին մոռանում... դու արդեն ութսուն տարեկան:

Մի օր էլ եկար մեր տուն Սեդայի հետ... Կալանքիցս հետո վերսկսում էի... առաջին հյուրախաղերս էին առջեւում... Եկար, կարծես, մեծիդ օրհնությունը տալու... Նայում էի, հավատս չէր գալիս... այնքա՜ն իրական էր ու այնքա՜ն անիրական... Նստած էիր սեղանի մոտ, իսկը ՝հարազատ մեծ քեռիս, խոսում, պատմում էինք իրար տնեցիներից...Ժամեր շարունակ... Մինչ օրս դեռ հավատս չի գալիս...

Հիմա էլ հավատս չի գալիս... Ախր, մինչեւ հարյուր տարեկան պիտի երգեիր, մինչեւ հարյուր քսան տարի պիտի ապրեիր...Այդպես էիր որոշել... ու ես անվերապահ հավատում էի դրան... 

Բայց Աստծո որոշումն այլ էր... ախր, այնտեղ էլ քո կարիքն ունեն... քո հրաշք երգերի... մենք էլ եսասիրաբար ուզում էինք, որ դեռ շատ ապրեիր, որ քեզնով հպարտանանք աշխարհով մեկ: Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Հիմա, գիտեմ, արդեն քեզ հրեշտակներն են վայելում... Սիրո հրեշտակները...»:

armtimes.com

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34