Այցելեցինք Դավիթբեկ (Զեյվա)՝ հաղորդակցվելու սրբազան այն հողին, որը մեր ժողովրդին պարգևել է Արամ Մանուկյան, ով էլ եղավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրը

28.05.2025 14:40
665

Գյուղում ծաղիկներ խոնարհեցինք բոլոր ժամանակների  ամենանշանավոր հայ պետական ու ազգային գործիչ Արամ Մանուկյանի հուշարձանի պատվանդանին (Կապանի Կավարտ թաղամասում կանգնեցված այդ հուշարձանը՝ խաթարված վիճակում, հետագայում է տեղափոխվել ծննդավայր Դավիթբեկ և նոր տեսք ստացել վերականգնող քանդակագործ Դերենիկ Ահարոնյանի ձեռամբ)։

Հրաշալի մի հարթաքանդակ էլ գյուղի դպրոցի մուտքի պատին է տեղադրված, որի հեղինակը նույն Դերենիկ Ահարոնյանն է։

Գյուղում հանդիպեցինք Արամ Մանուկյանի տոհմակիցների հետ։

Վերստին հիշեցինք Արամ Մանուկյանի անցած փառավոր ուղին։

Հիշեցինք նաև նրա պատգամը՝ ուղղված հայ ժողովրդին՝ Սարդարապատից առաջ, երբ հինգհազարամյա հայոց երկիրը կանգնած էր լինել–չլինելու ստույգ սպառնալիքին դեմ հանդիման՝ «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելիս, և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»։

ՈՒրախությամբ տեղեկացանք նաև, որ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է Արամ Մանուկյանի տուն–թանգարանը, որը, ամենայն հավանականությամբ, իր դռները կբացի ընթացիկ տարում։ Ի դեպ, տուն–թանգարանը կառուցվում է այն առանձնատանը, որտեղ 1879 թ․ լույս աշխարհ է եկել Արամ Մանուկյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40