Այցելեցինք Կապան աշխարհի մեծագույն զավակ Արամ Մանուկյանի գերեզմանին, ով հիմնադիրն է եղել Հայաստանի 1-ին հանրապետության, ով բացառիկ կրողն է եղել հայոց արժանապատվության

20.06.2025 11:51
804

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ «Սյունյաց երկիրը» պատրաստում է թերթային հատուկ համար՝ նվիրված Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր զավակներից մեկին՝ Արամ Մանուկյանին։

Նա էր, ով 1915 թ. գլխավորեց Վանի հերոսական պաշտպանությունը և այնտեղ հիմնեց հայոց անկախ պետության նախատիպը։

Նա էր, ով Վասպուրականի հայ բնակչությանը փրկեց ցեղասպանությունից։

Նա էր, ով համակարգեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ–Ապարանի ճակատամարտերը, և Հայաստանը փրկեց ոչնչացումից, ինչին հետևողականորեն ձգտում էին թուրքերը։

Նա էր, ով 600 տարվա ընդմիջումից հետո վերականգնեց հայոց անկախ պետականությունը՝ հիմք դնելով Հայաստանի 1-ին հանրապետությանը, որի հիման վրա էլ ձևավորվեց Հայաստանի 2-րդ, ապա՝ ներկայիս հանրապետությունը:

Նա էր, ով անձնական օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է վերաբերվել հայոց պետականությանն ու պետությանը, ինչպես պետք է հանուն հայրենիքի սեփական կյանքը զոհաբերել։

Նա էր, ով ապացուցեց՝ երբ հայ ժողովուրդը միասնական է՝ ոչ մի թուրք, ոչ մի նվաճող, ինչպիսի զինական առավելություններ էլ ունենան, չեն կարող ծնկի բերել հայ ժողովրդին։

Երբ 1919 թվականի հունվարի 29-ին (40 տարեկանում) Արամ Մանուկյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին, նրա աճյունը հողին հանձնեցին Երևանի քաղաքային գերեզմանատանը, որն այն ժամանակ գտնվում էր Կոմիտասի անվան ներկայիս զբոսայգում։

Հետագայում, սակայն, բոլշևիկյան իշխանության ներկայացուցիչները նրա աճյունը հանել տվեցին այդ վայրից։

Եվ Արամ Մանուկյանի աճյունը վերաթաղվեց «Կոզեռն»–ի գերեզմանատանը։

1930-ականներին այդտեղից նույնպես, թաղամասում իբր վերակառուցումներ կատարելու պատրվակով, դուրս բերվեց Արամ Մանուկյանի աճյունը և այս անգամ հողին հանձնվեց Թոխմախի կենտրոնական գերեզմանատանը։

***

Վաղուց փափագած մեր նպատակը՝ այցելել Արամ Մանուկյանի շիրմին, իրականություն դարձավ  2025 թ. հունիսի 19-ին։

Մեզ ընկերակցում էին Դավիթ Ծատրյանը, Արման Մեժլումյանը և Կարեն Լազարյանը, ովքեր նույնպես հուզմունքով ու հպարտությամբ խոնարհվեցին մեծ հայի հիշատակի առջև:

Մենք ոչ միայն ծաղիկներ խոնարհեցինք խաչքար–հուշարձանի պատվանդանին, այլև վերհիշեցինք նրա կյանքի ու փառապանծ գործունեության մի քանի դրվագ։ Հատկապես հիշեցինք նրա արժանապատիվ պահվածքն այն պարագայում, երբ թուրք զորապետ Խալիլ Փաշան խնդրում էր Արամին՝ Թուրքիային հանձնել Մեղրու տարածքը, որի փոխարեն Հայաստանին կտրվեր մի քանի անգամ ավելի մեծ տարածք։ Միայն իսկական հայրենասերը, մեծ հայը, հայոց արժանապատվության իսկական կրողը կարող էր րոպեների ընթացքում հօդս ցնդեցնել Թուրքիայի ներկայացուցչի առաջարկ–երազանքը։

Ահա այսպիսին է եղել Արամ Մանուկյանը, ում առասպելական կերպարը հպարտություն է բերում ոչ միայն ծննդավայր Կապանի հասարակությանը, ոչ միայն նրա մանկության բնօրրան հերոսական Արցախի բնակիչներին, այլև արժանապատվություն ունեցող ամեն մի հայի։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25