Ազգային գրադարանային շաբաթը ներառում է կինոարվեստը

20.04.2023 10:47
1015

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում անցկացվող միջոցառումների շարքում այս անգամ ընդգրկված է կինոարվեստը, քանզի այս տարի լրանում է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի 100-ամյակը: Սյունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը հոբելյանին նվիրված ցերեկույթ էր կազմակերպել՝ «Կինոն մեր կյանքում. «Հայֆիլմ» կինոստուդիան իր «01-99» ֆիլմով» խորագրով: Նախ՝ արվեստի բաժնի վարիչ Ելենա Լալազարյանն անդրադարձավ կինոյի պատմությանը, նրա հիմնադրման ակունքներին՝ սկսած համր կինոյից: Մասնավորապես, ցուցադրվեցին առաջիններից մեկը նկարահանված ֆիլմի կադրերից․ ահավասիկ գնացքի ժամանումը կառամատույց։  Խոսք եղավ վերջին տասնամյակներում նկարահանված «Հայֆիլմի» լավագույն կինոնկարների մասին:

Կինոն նաև հնարավորություն է տալիս, որ տասնամյակներ հետո լսվի հանրաճանաչ մարդկանց կենդանի ձայնը, ովքեր վաղուց հրաժեշտ են տվել երկրային կյանքին՝ Նիկոլայ Երկրորդ, Սերգեյ Եսենին, Լեվ Տոլստոյ, Վլադիմիր Մայակովսկի, Մաքսիմ Գորկի, Պյոտր Չայկովսկի, Ադոլֆ Հիտլեր, Բենիտո Մուսոլինի և ուրիշներ:

Հընթացս ցուցադրվեց «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության «01-99» կարճամետրաժ ֆիլմը, որում հնչող յուրաքանչյուր ֆրազ ու դրվագ իմաստալից մի արտահայտություն է: Այդ կարճամետրաժ ֆիլմում ընդգրկված են ճանաչված դերասաններ (Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Մայիս Կարագյոզյան, Արման Կոթիկյան և ուրիշներ), որոնք փայլում են դերասանական յուրահատուկ խաղով:

Իսկ ամենավերջում միջոցառման մասնակիցները մտքեր փոխանակեցին տասներորդ մուսայի մասին (այդպիսի բնորոշում են տվել կինոյին՝ դասելով արվեստի տեսակների շարքին): Ընդհանրապես միջոցառումը կառուցվել էր հարց ու պատասխանի ձևով: Նրա մասնակիցները ներկայացրին «Հայֆիլմի» իրենց սիրած կինոնկարը, դերասանին:

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12