Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան

04.05.2024 22:44
685

Հատված Բագար Սրբազանի խոսքից՝ Հաղարծնի վանքում․

«Մեր օրերն այնպիսին են, որ մեր ինքնության զգացումը, մեր ապրումները, Հայրենիք ունենալու մեր զգացումը, Աստված սիրելու մեր ամբողջ էությունը փորձում են հավասարացնել կենցաղային, սպառողական ամենապարզ աստիճանի՝ ասելով, թե դուք ոչ ազգ եք, ոչ ժողովուրդ եք, այլ մի հավաքածու եք, որը պետք է առևտրով ապրի, բայց ոչ երբեք՝ սեփական ժառանգությամբ։

Սիրելի՛ ժողովուրդ մենք մեր վանքերը, մեր տաճարները, մեր սրբարանները ստացել ենք ժառանգաբար, մենք չենք վաստակել։ Երբ մեր վարքագծով, կենսագրությամբ, մեր սխրանքներով, հերոսությամբ կընթանանք առաջ, այդ ժամանակ նաև վաստակած կլինենք։

Տեսեք՝ ու՞ր է մեր Գանձասարը, ու՞ր է մեր Ամարասը, ու՞ր է մեր Ղազաչեցոցը, ու՞ր են մեր մնացած բոլոր սրբարանները։ Չկան․․․ Այդպես հեշտությամբ մենք թողել ենք ամեն ինչ, որը մեր Հայրական տունն է։

Եվ այս վանքը, այս տաճարը, այս սրբարանը մեզ հուշում է մի բանի մասին՝ արժանի լինելու մեր ինքնությանը՝ մաքուր, զուլալ ինքնությանը, այն մեծ գիտակցությանը, որ մենք մի ազգի ժառանգ ենք, որին մեր մեծ հայրը՝ Մովսես Խորենացին, անվանում էր «վեհագույնը՝ հյուսիսական ազգերի մեջ»։ Մենք իրավունք չունենք մեր կյանքը դարձնելու զուտ կենցաղի մեջ ոչնչացած մի բան։

Եվ մեր այս շարժումը, մեր այս ընթացքը թող լինի Անմահության երթ․ Անմահության երթ, որով մենք մեզ կվերադարձնենք մեր հայրերի ինքնությանն ու ճշմարտությանը, գիտությանն ու գիտակցությանը, նրան, որով մենք կարող ենք իրար աչքերի մեջ նայել ու ասել՝ այո՛, այս ժառանգության տերն ենք և վաստակել ենք։

Մեր աղոթքն ու խնդրանքն է, որ ամեն մարդ, սիրո մեջ մնալով, այս ընթացքը շարունակի։ Այս ընթացքը Ճշմարտության հաղթանակի մասին է։ Ճշմարտությունը պետք է հաղթի մեր երկրում»։

aysor.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22