ԱԺ ամբիոնից Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում իրավիճակը լարվեց

15.09.2022 12:25
1045

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն ընդդիմադիր մյուս գործընկերների հետ միասին տևական ժամանակ ԱԺ նիստերին չի մասնակցում, սեպտեմբերի 15-ին եկել էր նիստերի դահլիճ և ելույթի իրավունք խնդրեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ գիշեր Բաղրամյան փողոցում, ԱԺ-ի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին: «Այդ մարդիկ ուղղորդված չէին, ուղղորդում չկար, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի նկատմամբ անհանգստությունը, Արցախի նկատմամբ անհանգստությունը»:

Նա անդրադարձավ նախորդ օրը ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի հայտարարությանը, որը լայն արձագանք էր գտել:

Մանուկյանի ընդդիմադիր ելույթին, ձևակերպումներին տեղից արձագանքեցին իշխանական որոշ պատգամավորներ, աղմուկ բարձրացավ: Նիստը վարող ԱԺ փոխախագահ Հակոբ Արշակյանը տեղից բուռն արձագանքողդ իշխանական պատգամավորին հորդորեց հանգստություն պահել կամ դահլիճից դուրս գալ, Գեղամ Մանուկյանին էլ հորդորեց այնպես չանել, որ դահլիճում խոսակցությունն ավելի լարվի: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Մանուկյանը օգտագործում է տերմինոլոգիա, կոնտեքստից կտրում է որոշ մտքեր, որոնք հուզական արձագանք են ստանում: Ապա Մանուկյանը շարունակեց իր ելույթը՝ հորդորելով իշխանական պատգամավորներին դուրս գալ «արհեստական ինքնավստահությունից, խոսեց նախորդ գիշեր ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիներից՝ նշելով, որ այդ մարդիկ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին, որոնք չեն եկել:

Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ավարտից հետո դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ, իրավիճակը լարվեց, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40