ԱԺ խմբակցություններն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում թեկնածու չեն առաջադրի. Նիկոլ Փաշինյան

03.10.2018 17:13
1259

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցություններից: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, վարչապետն ընդգծեց, որ բանակցությունների ժամանակ տվել է հետևյալ տրամաբանությունը, որ դեկտեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ես նաև ասել եմ մեխանիզմի մասին, և ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք և  ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում թեկնածու առաջադրել: Սա եղել է այն համատեքստում, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են երկրում առկա քաղաքական իրավիճակը և կարծում եմ, որ խելամտությունը ստիպում է, որ երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելն ավելորդ կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ընդգծեց նա:

Վարչապետը հավելեց, որ մամուլում որոշակի հրապարակումներ կան, որոնց տրամաբանությունն առնվազն նույնական չէ իր նշած բովանդակության հետ:  «Անկեղծ ասած՝ ես դա մեծ խնդիր չեմ համարում, համենայնդեպս,  մեր կառավարության և քաղաքացիների համար:  Խնդիրներ կառաջանան նման հայտարարություններ անողների համար, որովհետև 2018թ. մայիսի 1-ին ես այս ամբիոնից էլ արձանագրեցի որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին և կարող եմ ասել, որ ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- եզրափակեց վարչապետը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40