ԱԺ-ն քննարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացման մասին համաձայնագիրը

20.06.2019 15:08
1090

ՀԱՊԿ անդամ պետությունները միջպետական համագործակցության հիման վրա կնպաստեն տեղեկատվական անվտանգության հետագա զարգացմանը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործմանը, համագործակցությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Համաձայնագրի հիմական նպատակներն են միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեության դեմ համատեղ հակազդեցությունը, կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերում համագործակցությունը: Կողմերը Տեղեկատվական ապահովման ոլորտում իրականացնում են համագործակցություն հետևյալ ուղղություններով` համագործակցության իրավական հիմքերի մշակում, միջազգային իրավական բազայի կատարելագործման աջակցում,տեղեկատվական անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ արձագանքման գործնական մեխանիզմների ձևավորում, տեղեկատվական անվտանգության  ապահովման տեխնոլոգիական հիմքի կատարելագործում, համակարգչային միջադեպերի և դրաց հետևանքների վերացում, տեղեկատական անվտանգության սպառնալիքների և դրանց աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, փորձի փոխանակում և կադրերի պատրաստում»,-ներկայացրեց Վանեցյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 30-ին Մինսկում Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից:

Ըստ` ֆինանսների նախարարության եզրակացության` համաձայնագիրը ԱԺ-ի կողմից ենթակա է վավերացման, այն ՀՀ-ի համար առաջացնելու է հավելյալ ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա:

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34