ԱԺ-ն վավերացրեց ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացման մասին համաձայնագիրը

21.06.2019 11:06
1163

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն: Համաձայնագրին կողմ քվեարկեց 97 պատգամավոր:

Համաձայնագրի հիմական նպատակներն են միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեության դեմ համատեղ հակազդեցությունը, կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերում համագործակցությունը:

Կողմերը Տեղեկատվական ապահովման ոլորտում իրականացնում են համագործակցություն հետևյալ ուղղություններով` համագործակցության իրավական հիմքերի մշակում, միջազգային իրավական բազայի կատարելագործման աջակցում,տեղեկատվական անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ արձագանքման գործնական մեխանիզմների ձևավորում, տեղեկատվական անվտանգության  ապահովման տեխնոլոգիական հիմքի կատարելագործում, համակարգչային միջադեպերի և դրաց հետևանքների վերացում, տեղեկատական անվտանգության սպառնալիքների և դրանց աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, փորձի փոխանակում և կադրերի պատրաստում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 30-ին Մինսկում Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից:

 armenpress.am

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01