ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի շնորհավորանքը

09.05.2023 19:15
871

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Վերջին շրջանում այս օրվա մասին խոսելիս շատ եմ լսում հետևյալ արտահայտությունը. «Էլ ի՞նչ տոն կամ հաղթանակ, հաղթանակ այլևս չկա»:

Վիրավորվում եմ սա լսելիս, բարկանում եմ ու չեմ ընդունում: Մի՞թե իզուր էր մեր հայրերի պայքարը, իզու՞ր է մեր եղբայրների անձնազոհությունը: Իհարկե իզուր չէր: Նրանք իրենց կյանքի գնով մեզ նվիրեցին անկախ երկիր, հպարտ կեցվածք և մեր Հայրենիքում ապրելու հնարավորություն: Այլ հարց է, որ մենք ապրեցինք մեր հայրերի ժառանգած հաղթանակի վայելքով, միամտորեն կարծելով, որ այլևս պայքարելու կարիք չկա և հաղթանակը անվերջ մնալու է մեզ հետ: Հաղթանակի մասին չպետք է խոսել անցավոր հարազատին «ողորմի» տալու կարոտախտով , այլ պետք է աշխատել ու ամեն օր մոտեցնել հաղթանակը:

Հաղթանակը չմնաց անցյալում, հաղթանակը տարրալուծվեց մեր ներկայում և սպասում է մեզ ապագայում:

Շնորհավո՜ր Եռատոն, իմ հաղթող ու հաղթանակներ բերող Հայ ԱԶԳ:

Դավիթ Դանիելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40