Վահե Հակոբյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ

19.08.2016 12:52
4949

Վահե Հակոբյանը, ով 2014 թվականի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն էր, 2016թ. օգոստոսի 15-ից նշանակվել է նույն ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ:

Վահե Հակոբյանը ծնվել է 1971թ. Երեւանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երեւանի Ն.Ստեփանյանի անվան N71 դպրոցում: 1993թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-կիբեռնետիկ մասնագիտությամբ: 1993-95թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Այնուհետեւ աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ապա զբաղվել ձեռներեցությամբ, որից հետո աշխատել ՀՀ գլխավոր դատախազությունում: 2010-2014թթ. աշխատել է խորհրդական Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում: 2010-2011թթ. աշխատել է նաեւ «Քրոնիմետ մեթալս թրեյդինգ» ՍՊ ընկերությունում` խորհրդական, 2011-ից նույն ընկերության կոմերցիոն տնօրենն է: 

2014-ի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն է:

Անկուսակցական է:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում կատարվել են նաեւ կառուցվածքային որոշ փոփոխություններ: Լուծարվել է վարչական տնօրենի հաստիքը: Ստեղծվել են մի քանի դեպարտամենտներ, որոնք կգլխավորեն վարչական տնօրենի նախկին երեք տեղակալները:
Հիշեցնենք՝ Վահե Հակոբյանը միաժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահը եւ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահը:
Շնորհավորում ենք Վահե Հակոբյանին՝ նոր նշանակման կապակցությամբ, ցանկանում նրան հաջողություններ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության խոշորագույն ձեռնարկության աշխատանքի արդյունավետության բարձրացման, ինչպես եւ Սյունիքի մարզի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում:

«Սյունյաց երկիր»

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22