Աժ ընտրությունների արդյունքները թիվ 12 ընտրատարածքում

04.04.2017 15:27
1867

Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում քվեարկելու իրավունք է ունեցել 162.451 քաղաքացի, որից քվեարկությանը մասնակցել է 108.697 հոգի (66.91 տոկոս):

Կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքներն ընտրատարածքում ստացել են հետեւյալ քանակությամբ քվեներ.

«Ելք» կուսակցությունների դաշինք-3415 (3.14 տոկոս),
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-705 (0.65 տոկոս),
«Հայկական վերածնունդ» կուսակցություն-3009 (2.77 տոկոս),
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք-31395 (28.9 տոկոս),
«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք-1142 (1.05 տոկոս),
Հայաստանի հանրապետական կուսակցություն-58137 (53.49 տոկոս),
Հայաստանի կոմունիստական կուսակցություն-546 (0.5 տոկոս),
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2106 (1.94 տոկոս)
Հայ յեղափոխական դաշնակցություն-7883 (7.25 տոկոս):

Այսպիսով՝ ընտրատարածքում առաջատար դիրքեր են զբաղեցրել Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը (53.49 տոկոս), «Ծառուկյան» դաշինքը (28.9 տոկոս) եւ Հայ յեղափոխական դաշնակցությունը (7.25 տոկոս):

Առավել շատ քվեներ են ստացել տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի հետեւյալ թեկնածուները՝

1. Հակոբյան Վահե (ՀՀԿ)-21823 (20.08 տոկոս),
2. Արսենյան Աշոտ (ՀՀԿ)-17563 (16.16 տոկոս),
3. Սիմոնյան Մերուժան («Ծառուկյան» դաշինք)-8168 (7.51 տոկոս),
4. Առուշանյան Առուշ (ՀՀԿ)-6879 (6.33 տոկոս),
5. Հարությունյան Դավիթ («Ծառուկյան» դաշինք)-4696 (4.33 տոկոս),
6. Սարգսյան Ավետ (ՀՀԿ)-4661 (4.29 տոկոս),
7. Հակոբջանյան Աղասի («Ծառուկյան» դաշինք)-4373 (4.02 տոկոս),
8. Բագրատյան Սերգեյ («Ծառուկյան» դաշինք)-4033 (3.71 տոկոս):

Տեղեկատվությունը պատրաստվել է ըստ ԿԸՀ հրապարակած արձանագրության:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ թիվ 12 ընտրատարածքում քվեարկելու իրավունք է ունեցել մոտ 9.5 հազար զինվորական:

«Սյունյաց երկիր»

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19