Ազնավուրի նոր՝ «Մեղմ շշուկով» գիրքը իր գույնով, գեղեցկությամբ հասանելի է հայ ընթերցողին

07.12.2019 23:57
1208

Մարդ կա՝ հիշողություն ունի, մարդ էլ կա՝ հուշերով է ապրում… Այս կերպ է մեկնարկում NewMag հրատարակչության՝ Շառլ Ազնվանուրի հեղինակած «Մեղմ շշոկով» հայերեն թարգմանությամբ նոր գիրքը: Առաջին անգամ 2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված գրքում Ազնավուրը խոսում է ընտանիքի, կարիերայի անցյալի և ապագայի մասին։

Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի խոսքով՝ «Մեղմ շշուկով» գիրքը ինքնակենսագրական վեպ է: «Գրքում առաջին ձեռքից իմանում ենք Ազնավուրի մասին: Նա գրելու շատ լավ հնարքներ ունի: Ես Ազնավուրի երգերն առավել հեշտ չեմ թարգմանում, քան այս գիրքն էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը։

«Մեղմ շշուկով» գիրքը «կինոլեզվով» գրված վավերագրական ստեղծագործություն է, որտեղ ընթերցողը տեսնում է փոքրիկ Շառլին իր քրոջ՝ Աիդայի հետ: Թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանի կարծիքով՝ թարգմանչին հաջողվել էր լավ փոխադրել Ազնավուրին՝ ամբողջությամբ փոխանցելով նրա շունչը: «Ամեն անգամ Ազնավուր կարդալիս նորից նրան ես հայտնաբերում: Նա կարողանում է նույն բանը տարբեր կերպ պատմել և տարբեր տրամադրություն ստեղծել»,-ասաց նա:

Գիրքը հրատարակվել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության աջակցությամբ. կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանանը կարևորեց նման գրքերի հայերեն հրատարակումը: «Մենք ցանկացանք հայալեզու ընթերցողին հասանելի դարձնել մեծ հայի, մեծ ֆրանսիացու ստեղծագործությունները»,-շեշտեց նա:

Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով ընդգծեց, որ Ազնավուրը ոչ թե միայն երգիչ էր, որ գրում էր գրքեր, այլ հենց գրող էր:

NewMag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շեշտեց, որ իրենք պատրաստվում են մինչև 2024 թվականը հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը: «Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոք պահին (հեղ. խոսքը Սպիտակի երկրաշարժի մասին է), նա մեր կողքին էր, երբ պարզեցինք որ սառում ենք: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում և մնաց, երբ շատերը հեռացան»,-եզրափակեց նա:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40