Պետության պարտավորությունն է երաշխավորել քաղաքացիների իրավունքները

27.08.2020 10:39
1128

Օգոստոսի 12-ին Ամուլսարի համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթացի հայտարարումից ընդամենը երկու շաբաթվա ընթացքում «Լիդիան Արմենիան» ստացել է 500-ից ավելի դիմումներ, որոնց մեծ մասը՝ շրջակա համայնքներից։
 
Արդեն օգոստոսի 25-ից «Լիդիան Արմենիան» շրջակա համայնքներում սկսել է դիմումատուների հետ հարցազրույցների առաջին փուլը։
 
Հարկ ենք համարում շեշտել, որ իրավապահ մարմինների անգործության պայմաններում Ամուլսարի ճանապարհներին աշխատակիցների ելումուտի համար պարբերաբար խոչընդոտներ են ստեղծում ապօրինություն իրականացնող անձինք։ Տևական ապօրինության արդյունքում այս համայնքներում ստեղծվել է վախի ու անվստահության մթնոլորտ։ Համայնքաբնակներից շատերը չեն թաքցնում սեփական անվտանգության համար մտավախությունները, այդ պատճառով հրաժարվում են խոսել։  «Լիդիան Արմենիան» օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու է համայնքի բնակիչների աշխատանքի հնարավորությունը վերակագնելու և այս փուլում նախնական վերականգնողական աշխատանքների իրականացման համար լրացուցիչ աշխատուժ ներգրավելու համար։
 
Միաժամանակ ստիպված ենք հիշեցնել իրավապահ մարմիններին, որ ՀՀ քաղաքացիների անվտանգության, կյանքի ու աշխատելու օրինական իրավունքի պաշտպանությունը սահմանադրությամբ այդ համակարգին վերապահված պարտավորություն է։ Կոչ ենք անում հավուր պատշաճի իրականացնել այդ գործառույթը:
 
Տեսանյութում՝ համայնքներում իրականացվող դիմումների ընդունման ընթացքը և համայնքաբնակների կարծիքները իրենց աշխատանքի իրավունքի, պատկան մարմինների անգործության և համայնքներում ստեղծված սոցիալական վիճակի մասին։

 
 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22