Բանակցություններն ընթանում են, բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների. Տիգրան Ավինյան

14.05.2021 15:51
1224

«Վերջնական արդյունքներ այս փուլում դեռևս չունենք: Վստահ եմ՝ այս կամ այն կերպ հանգուցալուծման մենք հասնելու ենք: Հստակ է՝ ադրբեջանական ԶՈՒ-ն անցել է ՀՀ սուվերեն տարածքը: Բանակցություններն ընթանում են»:

Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող դեպքերին:

Ավինյանի խոսքով՝ Հայաստանն ուզում է խաղաղ ձևով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը.

«Բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների, նաև պատրաստ լինենք մեր սուվերեն տարածքի պաշտպանությանը: Նման վատ սցենարի դեպքում մենք ակնկալում ենք դաշնակիցների աջակցությունը»:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են.

«Դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ: Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Ըստ իրենց՝ որևէ քայլ չեն ձեռնարկում և չեն ցանկանում ձեռնարկել: Բայց ես կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր սցենարներին, և երեկվա մեր դիմումը ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմ է: Եռօրյա ժամկետում ընթացակարգի մասին պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն տեղյակ կպահեն»,- հավելեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին: «Մեր գնահատականը միանշանակ է. ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»,- երեկ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ  Փաշինյանը:

 

armtimes.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24