Բաքուն առաջ է քաշել Հայաստանի նկատմամբ հերթական պահանջները և ակնարկել խաղաղության պայմանագրի բովանդակությունը

19.08.2024 20:30
849

Բաքվում հայտարարել են, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացի համար Ադրբեջանը բաց է, իսկ Ռուսաստանը՝ նման բանակցությունների համար, միշտ էլ ընդունելի հարթակ է եղել։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն բաց է «բանակցային գործընթացի համար: «Այդ նպատակով մենք օգտագործում ենք ուղիղ երկկողմ ձևաչափ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Միաժամանակ երբեք չենք հրաժարվել տարբեր հարթակներից: Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել»։

Միժամանակ, ադրբեջանցի նախարարը Երևանի նկատմամբ հետագա պահանջներ է հնչեցրել։

Ըստ նրա՝ «Ադրբեջանն նպատակաուղղված է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն Երևանի բոլոր «անհիմն պահանջները» պետք է վերացվեն ոչ թե խոսքերով, այլ «իրավական հիմնավորված ձևով»։

 «Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ մենք նպատակաուղղված ենք Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց մենք լիովին հավատարիմ ենք այն գծին, որ բոլոր այն անհիմն պահանջները, բոլոր այն անհիմն դիրքորոշումները, որոնք Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է տասնամյակներ շարունակ, պետք է ամբողջությամբ վերացվեն: Եվ դա չպետք է տեղի ունենա հայտարարությունների և հռչակագրերի մակարդակով, այլ դա պետք է արտացոլվի իրավական հիմնավորված ձևով»,- ասել է Բայրամովը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային խնդրին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21