«Դուք հաղթել եք պատերազմում, բայց հաղթող չեք դարձել». Արա Աբրահամյանը դիմել է Ալիևին

23.12.2020 16:00
1320

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, անդրադառնալով Ղարաբաղյան վերջին պատերազմին, դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջից:

Աբրահամյանը իր խոսքում մասնավորապես ասել է.

«Պարոն Ալիև, անցել է գրեթե երկու ամիս, ինչ Դուք թուրքական բանակի և իսլամական գրոհայինների աջակցությամբ և բոլոր տեսակի զենքերի (ներառյալ միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային և ֆոսֆորային ռումբեր ՝ խաղաղ բնակչության դեմ) կիրառամբ, «լուծել եք» ղարաբաղյան հիմնախնդիրը: Բայց այս հարցի «լուծումը» տարածաշրջանին խաղաղություն չի բերել: Չգիտես ինչու, Դուք այս մասին չեք ասում ձեր ժողովրդին:

Ցավոք, այն վարքագիծը, որն ընտրել եք եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, մեծ վտանգ է պարունակում և դանդաղ ազդեցության ական է դնում տարածաշրջանային անվտանգության համակարգի տակ, ինչը գրեթե անհնար է դարձնում երկու ժողովուրդների համատեղ կյանքը:

Այսօր ցուցադրաբար «ճնշելով» և ոտնահարելով հայերի պատիվն ու արժանապատվությունը՝ Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի վաղ, թե ուշ մեր ժողովուրդները կրկին բախվեն ռազմի դաշտում:

Ադրբեջանցիների հետ հայերի համակեցության առասպելական հեռանկարների մասին խոստումներին զուգահեռ, Աֆղանստանի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Դուք դիմում եք աշխարհի մահմեդականներին ՝ փորձելով նրանց հայերի դեմ տրամադրել: Հայերի, որոնք անհիշելի ժամանակներից ապրել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում ՝ իսլամական պետություններում, և բոլոր ժամանակներում իրենց տաղանդի, նվիրվածության և ստեղծագործական աշխատանքի շնորհիվ վայելել և վայելում են արժանի հարգանք: Այս մասին ձեզ կասեն Իրանի և Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սուդանի, Քուվեյթի, Եգիպտոսի, Իրաքի և շատ այլ երկրների և առաջնորդները և շարքային քաղաքացիները, որոնց փորձում եք պարտադրել ձեր հայատյաց քաղաքականությունը՝ արհեստականորեն բորբոքելով կրոնական կրքեր:

Բազմաթիվ երկրներում հայերի ժառանգությունն այնքան նշանակալի է, ինչպես, օրինակ, Թուրքիայում, որ հայերի ստեղծած ճարտարապետական և մշակութային գլուխգործոցները  մինչ օրս  այդ երկրի այցեքարտն են: Իրենց աշխատանքով Բաքուն փառավորվել են հայ արդյունաբերողներ, բժիշկներ և ճարտարագետներ, գիտնականներ և շինարարներ: Բայց դժվար թե հարյուր տարի առաջ Բաքվի նավթահանքերը ստեղծած Գյուլպենկյանը կամ Մանթաշովը կարող էին ենթադրել, որ Դուք, պարոն Ալիև, այս մեծ հովանավորներին հակառակ, նավթի արդյունահանումից ստացված գումարը կօգտագործեիք ոչ թե բարի գործերի, այլ նրանց սերունդների ոչնչացման համար. հայ քաջարի մարշալների և Հայրենական մեծ պատերազմի շարքային զինծառայողների սերունդների, որոնց անուններն ու ազգանունները «մոռանում եք» նշել ամեն անգամ, երբ հպարտորեն նշում եք Ադրբեջանի ԽՍՀ-ից  Խորհրդային Միության հերոսների թիվը:

Պարոն Ալիև, Ձեզ հաղթող համարելով՝ Ձեզ հաղթողի պես պահեք:

Սեղմեք «ստոպ» կոճակը: Դադարեցրեք քաղաքական վանդալիզմը և Ձեր ենթակաների բարբարոսությունը, որոնք  ծաղրում են հայ ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին, սոցիալական ցանցերում տեղադրում են պատանդ վերցված ռազմագերիների և խաղաղ բնակիչների, ներառյալ տարեց անօգնական մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մանրամասները:

Քաղաքակիրթ մարդկության մաս դառնալու ցանկության մասին Ձեր խոսքերը գեղեցիկ են թվում, բայց Ձեր գործերը, ցավոք, արտահայտիչ կերպով վկայում են հակառակի մասին. պատմությունը վերաշարադրելու և այն հողերում հայերից ազատվելու մասին, որտեղ դարերով ապրել և արարել են մեր նախնիները, ինչպես դա արել եք Նախիջևանում, որտեղ այսօր ոչ միայն հայ բնակչություն, այլ նաև հայկական եկեղեցիներ, հուշարձաններ ու գերեզմաններ չեն մնացել:

Այսօր ընտրություն կատարելով  հօգուտ Ադրբեջանի վրա թուրքական վասալիտետ հաստատելու և Ձեր երկիրը տարածաշրջանում նոր ահաբեկչական հենակետ դարձնելու՝ Դուք այլ մատրիցա եք պարտադրել Ձեր քաղաքացիներին, և այժմ նրանք ստիպված կլինեն ապրել այլ իրականության մեջ:

Եվ Ձեր կողմից ստեղծված այս վտանգավոր իրողությունը, ցավոք, ադրբեջանցի ժողովրդին հնարավորություն չի թողնում խուսափելու նոր պատերազմից: Պատերազմ, որը տեղի է ունենալու վաղ թե ուշ, և այդ ժամանակ դուք այլևս չեք հիշվի որպես հաղթող: Ի վերջո, պետք է կարողանալ ոչ միայն պարտվել, այլև հաղթել: Իսկ դուք, հաղթելով պատերազմում,  այդպես էլ հաղթող չդարձաք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40