Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37
671

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ։ Այդ մասին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան օգոստոսի 4-ին հայտարարել է Haber Global հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

«Ակնկալում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվի Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջ ներկայացնող դրույթը։ Հնչող ուղերձները ցույց են տալիս, որ Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման գործընթաց է մեկնարկելու, որը կարող է ուղեկցվել համազգային հանրաքվեով», - ասել է Հաջիևը։

Վերջինս նման հեռանկարի պարագայում որևէ խնդիր չի տեսել Հայաստանի հետ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև նշել, որ տարածաշրջանում փաստացի խաղաղություն է։

Ադրբեջանի հիմնական պահանջներից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որի ներածությունում հղում է արվում Անկախության հռչակագրին։ Այն իր հերթին հիմնվում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, սակայն միաժամանակ մատնանշում, որ այն Հայաստանի ներքին հարցն է։

«Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար: Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է, արդյունքում կախվածության հռչակագիր է»,- այս տարվա մարտի 19-ին լրագրողների հետ զրույցում նշել էր Փաշինյանը:

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11