Բաքուն տագնապում է. կճանաչի՞ Թրամփն Արցախը

20.05.2018 13:07
1489

Բաքուն քննադատել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: «Այդ քայլը հակասում է միջազգային իրավունքին և փշրեց պաղեստինա-իսրայելական հակամարտությունը արդար ու կայուն ձևով կարգավորելու հույսերը` ճանապարհ բացելով հումանիտար աղետի համար»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հրավիրված Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին:

Արտահերթ այս հավաքը նախաձեռնել էր պաշտոնական Անկարան, որը ևս խստորեն քննադատում է Վաշինգտոնի այդ որոշումը: Իհարկե, առաջին հայացքից թվում է` պաշտոնական Բաքվի հակաամերիկյան դիրքորոշման հիմքում իսլամական համերաշխության դրսևորումն է, մանավանդ, որ մահմեդական երկրների կոնսոլիդացված տեսակետը թելադրվում է Թուրքիայի կողմից, որի հետ Ադրբեջանը, որպես կանոն, համերաշխ է գլոբալ, տարածաշրջանային քաղաքականության սկզբունքային հարցերում:

Այս հանգամանքը սկզբունքորեն գոյություն ունի և դա որևէ մեկը հերքել չի կարող: Մյուս կողմից` Բաքուն փաստորեն հակադրվում է ԱՄՆ-ին և Իսրայելին, որոնցից առաջինը ԼՂ խնդրի կարգավորման երեք միջազգային միջնորդներից մեկն է, մյուսը` Ադրբեջանի կարևոր ռազմա-տեխնիկական գործընկերը: Համաձայնենք, որ միայն մահմեդական համերաշխության սկզբունքը կամ թուրքական գործոնը չէր կարող կանխորոշել Բաքվի նման կոշտ դիրքորոշումը: Ադրբեջանում, ըստ ամենայնի, մտահոգված են այն հանգամանքով, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Վաշինգտոնի որդեգրած սկզբունքը կարող է նախադեպային դառնալ ԼՂ կարգավորման գործընթացում: Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխվեց մայիսի 14-ին, իսկ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր անցած տարեվերջին: Թրամփը, ըստ էության, շրջադարձային քայլ կատարեց. տասնամյակների պատմություն ունեցող և փակուղում գտնվող հակամարտության կարգավորման գործընթացին նա նոր ազդակ հաղորդեց` առկա իրողությունները ճանաչելու միջոցով: Սա արմատապես փոխում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության ստատուս-քվոն:

Երուսաղեմի կարգավիճակի հարցը այդ հակամարտության ամենաառանցքային դրվագն է: Եթե Թրամփի վարչակազմը նույն սկզբունքով մոտենա ԼՂ խնդրին և լեգիտիմացնի փաստացի, այսօր գոյություն ունեցող իրողություններն, ապա հեռու չէ, առնվազն անիրական չէ Արցախի միջազգային ճանաչման հեռանկարը: Սրան ակնհայտորեն նպաստում են նաև ժողովրդավարացած Հայաստանի միջազգային հեղինակության կապիտալացման միտումները: Ահա թե ինչից են առավելապես տագնապած Բաքվում:

Ադրբեջանը ջանք չի խնայում արաբա-իսրայելական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի առաքելության դելեգիտիմացման ուղղությամբ, որպեսզի, ըստ անհրաժեշտության, կասկածի տակ դրվի ԱՄՆ օբյեկտիվությունը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անշուշտ, պետք է կարողանա օգտվել նման իրավիճակներից: Մասնավորապես` հնարավորություններ են ստեղծվել Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները խորացնելու համար, ինչը մի կողմից բխում է Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության տրամաբանությունից, մյուս կողմից կարող է չեզոքացնել այն ռիսկերը, որոնք բխում են Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունից:

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40