Բաց նամակ

07.07.2015 12:25
2769

Հանրության ուշադրությանն եմ ուզում հրավիրել մեր այժմյան Ազգային ժողովի պատգամավոր, նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի վարքագծին: Մի մարդու, որը 10 տարուց ավելի հալածում է հորս՝ երկրորդ կարգի հաշմանդամ, մի ոտից զուրկ 80-ամյա Վլադիկ Հայրումյանին, ամեն ձեւով փորձելով տիրել իր «դղյակի» հարեւանությամբ գտնվող հողամասին, որի վրա շատ վաղուց աչք էր դրել: Այնքան վաղուց, որ մինչ խաբելով սեփականաշնորհելը, արդեն պատ էր դրել այդ հատվածում: Ամեն անգամ ահաբեկում է, թե «քեզ ու կնոջդ ավտոյի տակ կգցեմ, տղայիդ վիզը ռուսաստաններում կտրել կտամ»: Ամենաթողության այս մթնոլորտում նրա լկտիությունը հասել է այն աստիճանի ծեր մարդու հանդեպ, որ նույնիսկ փողոցի անցորդներն են մոտենում ու ասում, թե ինչու միջոցներ չենք առնում հորս վիրավորելու համար: Ընդհուպ հասավ նրան, որ փողոցում, երեւի մտածելով, թե իր թաղի տղաների հետ է խոսում, վիրավորեց ինձ, իհարկե հետո մեջը տղամարդկություն գտավ ներողություն խնդրելու՝ Սյունիքի մարզպետին իմ դիմելուց հետո:

Հողամասը, որը գտնվում է «Ոսկե Կապան» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, գոյություն է ունեցել դեռեւս 70-ական թվականներին: Ես այն ձեռք եմ բերել (գնել եմ) 1997թ.: Ներսում կան բերքատու ծառեր, վարելահող: Ծնողներս երկուսն էլ  հաշմանդամ, հավ ու ճիվ են պահում, մշակում այգին, իրենց ապրուստը հոգում այդ մի թիզ հողից: Աշխատավոր ժողովուրդ են, իրենց հալին տեր:

2008թ. մի գեղեցիկ օր քաղաքապետ Արմեն Կարապետյանը կանչեց, թե հողը հանրային սեփականություն է եւ դնում է աճուրդի: Մի շարք պայմաններ առաջարկեց, որոնց չհամաձայնեցի: Մի օր կանչեց, թե 3մ հող տուր ինձ այդ հողամասից, քո հողը սեփականացնեմ, տամ քեզ: Համաձայնվեցի: Ցանկապատը 3մ առաջ տվեց:

Վերջերս ոմն Մարսելա, որը, ինչպես հետագայում պարզվեց, իր զոքանչն է, ոստիկանություն բողոք է ներկայացրել, թե շինարարություն է անում, եւ Վլադիկ Հայրումյանը չի թողնում այն իրականացնի: Դուք տեսեք Արմեն Կարապետյանի ախորժակը: Քաղաքապետ եղած տարիներին քաղաքի քարտեզը դրել է դեմը եւ որտեղ մի լավ տարածք կար՝ իրենով արել: Լավ է արել, ինձ չկպնի: Հողամասի համարյա կեսը իրենով է արել զոքանչի անունով, ես էլ բանից անտեղյակ: Դուրս եկավ, որ ես եմ զավթել իր հողը: Այսքան տարի լռելուց հետո հիմա եկել ոստիկանությունով ցանկապատը քանդել, առաջ է տվել՝ ցանկապատից այն կողմ թողնելով ծերուկներիս վարած լոբին ու կարտոֆիլը, ծառերը: Ինչպիսի ախորժակ պետք է ունենա մարդը, որը աչքը տնկի հաշմանդամների ապրուստին: Իմ հարցին, թե «այս քաղաքը արդյո՞ք մենակ քոնն է», պատասխանեց, թե «եթե դու քաղաքապետ լինեիր, չէիր անի»:

Սթափվեք Աստծու սիրուն, Աստծուց վախեցեք: Ես չունեմ քո ախորժակը եւ գիտեմ չափը:
Ուրիշ ինչ սպասես տարրական բարոյականությունից զուրկ այս մարդուց, որը կին ու աղջիկներ ունի, բայց հարգել չգիտի դիմացը կանգնած կնոջը: Հարգելիս, նորից հիշեցնեմ, որ այս քաղաքը քոնն է այնքան, ինչքան իմն է:

Խնդրում եմ պատկան մարմիններին՝ կարգի հրավիրել անձեռնմխելի այս վայ պատգամավորին եւ պահանջում եմ հատուցում ինձնից խլածի դիմաց: Այն, ինչ վերցրել ես, գին ունի, ես դրա դիմաց վճարել եմ եւ ոչ թե խաբեությամբ զավթել: Ես եմ որոշում իմ ունեցածի գինը, եւ իմ լոբին ու ծառերը ի՞նչ արժեն, դարձյալ իմ որոշումն է:

ԼՈՒՍԻԿ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
ք. Կապան, Թումանյան 16/18, հեռ.՝ 094-49-94-43
02.07.2015թ.
Խմբագրության կողմից
Տպագրվում է առանց որեւէ միջամտության:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40