Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից հակաօդային միջոցներ և ԱԹՍ-ներ գնելու հնարավորությունը

19.10.2022 15:22
955

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից հակաօդային պաշտպանության միջոցներ և անօդաչու թռչող սարքեր գնելու հնարավորությունը, հաղորդում է հնդկական The Print պարբերականը։

«Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության ֆոնին Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ հակաօդային պաշտպանության միջոցներից բացի, Հայաստանը դիտարկում է նաև անօդաչու թռչող սարքեր և այլ զինամթերք գնելու հնարավորությունը»,- գրում է կայքը։

The Print-ի աղբյուրները հայտնում են, որ Հայաստանը դիտարկում է հնդկական «Ակաշ» հակաօդային պաշտպանության միջոցներ, ինչպես նաև մասնավոր Tata Advanced Systems Limited և Solar Industries ընկերությունների կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր գնելու հնարավորությունը։

Կայքը հիշեցնում է, որ հոկտեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հնդկաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը քննարկել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացումը։

«Ադրբեջանը շատերի կողմից դիտվում է որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Ադրբեջանն օգտագործել է թուրքական անօդաչու թռչող սարքերը Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև Պակիստանի հետ բանակցություններ է վարում JF-17 կործանիչներ գնելու համար»,- գրում է հնդկական լրատվամիջոցը։

***

Սեպտեմբերին հնդկական Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։

Ըստ հրապարակման՝ Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:

Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40