BBC-ն ներկայացրել է վեց ուշագրավ փաստ Հայաստանի մասին

03.05.2018 15:43
1383

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ ներհայաստանյան իրադարձություններն իրենց վրա են սեւեռել աշխարհի տարբեր առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը, բրիտանական հեղինակավոր BBC-ն ընթերցողներին է ներկայացրել վեց հետաքրքիր փաստ Հայաստանի մասին:

1.Հայաստանից դուրս ապրող հայերն ավելի շատ են, քան պետության ներսում բնակվողները

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը նկատել է, որ երկրի բնակչությունը մոտ երեք միլիոն է, սակայն մի քանի միլիոն էլ բնակվում է արտասահմանում: «Մեծ համայնքներ կան Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում»,- գրում է BBC-ն՝ ավելացնելով, որ հայերը վերջերս գնում են Ռուսաստան, քանի որ այն մոտ է եւ նրանք խոսում են ռուսերեն:

 

2.Արարատ լեռը ազգային խորհրդանիշ է

«Անգամ երբ այն գտնվում է Թուրքիայում... ձյունածածկ գագաթ ունեցող լեռը երեւում է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հորիզոնում, Աստվածաշնչում այն նշվում է որպես մի վայր, որտեղ ջրհեղեղից հետո կանգ առավ Նոյի տապանը»,- գրում է լրատվամիջոցը:

 

 

 

 

3.Այն աշխարհի ամենավաղ քրիստոնեական քաղաքակրթություններից է 

BBC-ն գրում է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ 4-րդ դարի սկզբին պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը որպես կրոն, եւ որ հայկական եկեղեցին բացարձակապես ինքնավար է մյուս քրիստոնեական եկեղեցիներից:

 

 

 

 

4.Շախմատի ուսուցումը պարտադիր է 

 2011 թվականից Հայաստանում երեխաները պարտադիր ունեն շախմատի դասեր: Երկիրը ծնունդ է տվել շատ գրոսմայստերների եւ ներկայում այն դպրոցներում ունի որակավորում ունեցող ավելի քան 3000 շախմատի ուսուցիչներ:

 

 

 

 

5.Այն հպարտանում է իր կոնյակով

Բրիտանական լրատվամիջոցը գրում է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին որպես նվեր մի քանի տասնյակ անգամ հայկական կոնյակ է ուղարկել: Շատ տարիներ անց՝ 2013 թվականին Ռուասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին տվեց հայկական կոնյակի մի շիշ՝ վերհիշելով այդ պատմությունը:

 

6.Շատ հայտնի մարդիկ ունեն հայկական արմատներ 

Լրատվամիջոցը նրանց շարքում հիշատակում է հայտնի ֆրանսահայ երաժիշտ Շառլ Ազնավուրին, գրոսմայստեր Գարի Կասպարովին, երգիչ Շերին եւ ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանին:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08