Բեխի անապատը երկրորդ կյանք է ստանում

07.08.2026 12:38
748

Բեխ գյուղից չորս կիլոմետր հեռավորությամբ գտնվող խիտ անտառի մեջ ծվարած Բեխի կամ Տանձափարախի անապատը այս օրերին աշխուժությամբ է շնչում։ Այստեղ վերականգնման, ամրակայման աշխատանքներ են իրականացվում։ Օգոստոսի 5-ին ուխտավորների մի խմբի հետ Բեխի անապատում էինք։ 15 ժամ դեպի այդտեղ տանող վերելքն հաղթահարելուց հետո պատմական հուշարձանի տարածք հասանք։

Առաջինը, ում հանդիպեցինք, մեր թերթի բարեկամ Աստղիկ Հակոբյանն էր, ով տասնչորս տարի (2003-2017 թվականներ) պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության ղեկավարն էր՝ քաջածանոթ մարզի պատմաճարտարապետական հուշարձանների խնդիրներին՝ այդ թվում՝ Բեխի անապատի։ «2007 թվականից փորձել ենք տեր կանգնել հուշարձանին, Տանձափարախի անապատն ընդգրկել վերականգնման-ամրացման որևէ ծրագրում, - պատմում է Աստղիկը, - 2007 թվականին, երբ Ֆրանսիայում գործող «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպությունը սկսեց վերականգնել  Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այդ ժամանակվանից փորձում էինք անընդհատ Բեխի անապատը ևս ընդգրկել ծրագրում, և 2011 թ դա հաջողվեց»։

Արդեն 15 տարի է՝ այստեղ վերականգնման գործեր են կատարվում, թվում է՝ երկար ժամանակ է, բայց տարվա մեջ միայն օգոստոս ամսին են դրանք իրականացվում։ Եթե հաշվում ես՝ 15 տարվա աշխատանք է կատարվել, բայց դա էլ  քիչ չէ, որ հավատի այս տաճարը կուլ չգնա վայրի անտառին։ Միայն եկեղեցու տանիքին 13 ծառ էր աճել վերականգնողների ջանքերով հեռացվել են։

Հաջորդ զրուցակիցս ֆրանսահայ Ժիրայր Գասպարյանն էր՝ «Երկիր և մշակույթ» կազմակերպության նախագահն է եղել, այժմ ազատ անդամի կարգավիճակ ունի։ 20 տարի Սյունիքին են առնչվում նրա կատարած գործերը։ Ժիրայրի ջանքերով են երկրորդ կյանք ստացել Բարձրավան գյուղի մոտ գտնվող Բղենո Նորավանքը։

Բեխի անապատ առաջին անգամ եկել է 2010 թ-ին, ուսումնասիրել տեղանքը։ Երբ Ժիրայրը եկեղեցու տանիքից իջել է, այն ժամանակվա Բեխի վարչական ղեկավար Ռաֆիկ Հայրապետյանը հարցրել է՝ պատրա՞ստ կլինի աշխատել, առանց վարանելու տվել է համաձայնությունը, ասելով՝ կխորհրդակցի նաև ֆրանսիական կազմակերպության հետ։

Առաջին տարում չափազանց սիմվոլիկ մի գումար հատկացրին՝ 700 եվրո։ Ինչևէ, գործն աստիճանաբար շարժվեց տեղից, անապատն արդեն տեր ունի։ Դեռ ինչքա՞ն պիտի ձգվեն վերականգնումը, ամրակայումը։ «Եթե այսպես տարվա մեջ մեկ ամիս  աշխատինք, դեռ 10 տարվա գործ կա հոս»,- արևմտահայի առոգանությամբ պատասխանում է Ժիրայրը։ Նրա հետ է նաև Լեռնիկ Ղազարյանը Կապանից, Ժիրայրի համախոհը, նրանց միացել են ֆրանսահայ երիտասարդ կամավորներ, «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության նախագահ Գեղամ  Գևոնյանի թոռները՝ Ալիզ և Արամ Գևոնյանները, նրանց ընկեր Անտոն Ակոբյանը, ինչպես նաև մի կամավոր՝ Կապանի Եղվարդ գյուղից՝ Ալբերտ Հայրապետյան։ Մեր այցելության պահին նրանք հողային աշխատանքներով էին զբաղված։ Չորրորդ անգամ է, ինչ Արամը գալիս է Բեխի անապատ։ «Ուրախ եմ, որ Հայաստան եմ եկել, որպես ոչ զբոսաշրջիկ։ Որոշ ժամանակ հետո լինելու եմ Մեղրիի Անապաստանաց վանքի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Այդտեղ ևս վերականգնման աշխատանքներ են կատարվում»,- տեղեկացնում է Արամը։

Օրը հագեցած էր այլ իրադարձություններով՝ Կապանի հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը կատարեց ժամերգության արարողություն, եկեղեցու կամարների ներքո հնչեց Տերունական աղոթքը, հավատի տաճարի պատերը մեկեն կենդանացան։ Նաև ասվեցին բարեմաղթանքի խոսքեր։ Եկեղեցուց դուրս արդեն համերգային ծրագիր էր, քանոնահարուհի Նարե Մովսիսյանը և դհոլահար Արամ Գևոնյանը՝ կատարեցին ազգային- հայրենասիրական երգեր, ուխտավորների խմբում էին Արցախից բռնի տեղահանված Արման Ավանեսյանի ընտանիքը՝ հինգ զավակներով՝ Բորիս, Յուլիա, Սերգո, Արցախ, Նարե, ովքեր հմտանում են տարբեր երաժշտական գործիքներ նվագելու մեջ և դրսևորեցին իրենց երաժշտական շնորհքը։

Երբ ամռան տապը մեղմացել էր, ուխտավորները բռնեցին տունդարձի ճամփան:

Հ.Գ․

Բեխի անապատը հին Կապանի գլխավոր և առաջին սրբավայրերից է և իր պատմությամբ կապվում է Վահանավանքի հետ։ Ավանդությունը պատմում է, որ Ձագիկ իշխանի որդի Վահանը, չար դևից զարնվելով, այսինքն՝ հոգեկան հիվանդություն ստացած՝ բուժվում է Տանձափարախում և այնուհետև կառուցում է Վահանավանքը, որի օծումը եղել է 911 թվականին։

Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Տանձափարախը հիշատակում է  Վահանավանքից առաջ, նշելով, որ այն եղել է անապատ, որոնցով Սյունիքը հայտնի է եղել դեռ վաղ միջնադարից սկսած։

Տանձափարախը հին ժամանակներում ճանապարհային կապ է ունեցել Հալիձորի բերդի, այնտեղից էլ Վահանավանքի հետ։ Տանձափարախի մասին 18-րդ դարից հիշատակում չկա, կնշանակի՝ այն արդեն լքված է եղել...

 

Վահրամ Օրբելյան

«Երրորդ ժամկետ» հաղորդաշարի հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է

19.09.2026 23:40

Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ–ին

19.09.2026 18:04

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

19.09.2026 16:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

19.09.2026 13:46

Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է

19.09.2026 13:36

Բաքուն ՄԻԵԴ–ին չի տրամադրել լուսանկարներ, որոնք կարտացոլեին հայ գերիների վիճակը. Սահակյան

19.09.2026 10:51

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

19.09.2026 10:48

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

18.09.2026 20:41

Անընդունելի է իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

18.09.2026 18:52

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

18.09.2026 16:29

«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման

18.09.2026 16:20

«Հայաստանը պատրաստ չէ ԵՄ-ին լիարժեք ինտեգրմանը»․ Բունդեսթագի պատգամավոր

18.09.2026 16:17