Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը. Մեթյու Միլլեր

28.11.2023 11:26
779

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի տարածած հայտարարություններում։

Համաձայն հայտարարություններից մեկի՝ Բլինքենը «շնորհակալություն է հայտնել նախագահ Ալիևին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր և ներկայացուցչական խաղաղության համաձայնագրին նվիրվածության համար»: ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ «երկարատև հակամարտությունը տառապանք է պատճառել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին», ինչպես նաև նշել է, որ խաղաղության համաձայնագիրը «ձեռնտու է բոլորին տարածաշրջանում»։ Բացի այդ, Բլինքենը Ալիևի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, «նշել է վերջին անհանգստությունները», ինչպես նաև անդրադարձել է «համագործակցության ամրապնդման հնարավորություններին»։

Մեկ այլ հայտարարության մեջ ԱՄՆ արտաքին քաղաքականության մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում «քննարկել է ԱՄՆ աջակցությունը» խաղաղության պայմանագրի հասնելու ջանքերին։ Միևնույն ժամանակ, պետքարտուղարը հայտարարել է «աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» և նշել «Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը»։

https://news.am/

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59

Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները

21.11.2026 10:51

Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

21.11.2026 10:02

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն

20.11.2026 16:53

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

20.11.2026 16:34