Բոլոր ջանքերը գործադրվում են, որ Հայաստան-Արցախ երրորդ ճանապարհը շուտ կառուցվի. ԱԽ քարտուղար

11.06.2020 12:02
1200

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի օրերս Արցախ կատարած այցից ու նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, Լեռնային Ղարաբաղի նախագահի լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ այս տարի մեկնարկելու է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող երրորդ՝ հարավային բնակավայրերով անցնող ավտոմայրուղու կառուցումը։

Մոտ մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հուլիսին «Ազատության» հետ զրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ 2020-ին նախատեսված է կառուցել Կապանը Հադրութին կապող մոտ 150-կիլոմետրանոց ավտոմայրուղի։

Երեկ «Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը նոր մանրամասներ ներկայացրեց։

«Արցախում էս մասով քննարկումներ վերջին, կարելի է ասել, մեկ տարվա ընթացքում եղել են, և այնտեղ քննարկել են, թե որ տարբերակը կարող է ավելի արդյունավետ լինի, որովհետև այն կարևոր նշանակություն ունի, և այս որոշումը կայացնելիս պետք է այլ հանգամանքներ էլ հաշվի առնել», - ասաց ԱԽ քարտուղարը՝ շարունակելով. - «Նաև կորոնավիրուսի հետ կապված որոշակի հետաձգումներ են եղել, և համապարփակ քննարկումների ընթացքում այս տարբերակը ևս հաշվի են առել այնտեղ: Վերջնական որոշումի կգան և կհասկանան՝ որն է ամենաօպտիմալ տարբերակը, որովհետև բազմաթիվ գործոններ են հաշվի առնվում՝ անվտանգությունից սկսած, մինչև տնտեսական գործոններ, և այդ բոլորը վերլուծելով կհասկանան, թե որն է ամենալավագույն օպցիան, որպեսզի այս աշխատանքը կատարեն»:

«Ամեն դեպքում, ճանապարհի շինարարությունը այս տարի կմեկնարկի», - այս դիտարկմանը Գրիգորյանն արձագանքեց. - «Քանի որ որոշակի չափով կորոնավիրուսը ահագին մեծ փոփոխություններ է մտցրել մեր կյանքում, դժվար է շատ երկարաժամկետ պլաններ ունենալ, բայց բոլոր ջանքերը գործադրում են Արցախում, որ հնարավորինս շուտ լինի դա»:

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22