Բոլորս խորը անհանգստացած ենք եւ ամեն ինչ անում ենք մեր ռազմագերիների Հայրենիք վերադարձի համար. աշխատանքային խմբի ղեկավար

28.08.2020 14:24
1444

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել Ադրբեջանում օրեր առաջ գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեր հարցին ի պատասխան ասաց, որ Ալավերդյանին տեսակցելու հետ կապված տեղեկություն դեռ չունեն, բայց հնարավոր է առաջիկայում ունենան:

Նախօրեին երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լեւոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:

Լեւոն Այվազյանը, ըստ տարածված հաղորդագրության, ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարին  հայտնել էր  ՀՀ ՊՆ մտահոգությունը օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ  ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի եւ դրանց բովանդակության առնչությամբ, ինչը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:

ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին  հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, նրա ուշադրությունը հրավիրել ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող՝ Գուրգեն Ալավերդյանի տեսաուղերձին՝ ընդգծելով, որ այն միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

Գերիների, պատանդների  եւ անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար գնդապետ Մանուչարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անհրաժեշտ բոլոր աշխատանքները տարվում են՝ հայ սպայի կարգավիճակը ճշտելու, նրա ճակատագիրը հասկանալու համար: «Հանձնաժողովը համագործակցում է եւ Մինսկի խմբի համանախագահության հետ եւ Կարմիր խաչի հետ, որպեսզի կարողանա շուտափույթ լուծել մեր ռազմագերիների վերադարձի հարցը: Դա համար առաջին խնդիրներից մեկն է եւ անմիջական վերահսկողության ներքո է գտնվում: Աշխատանքներ ոչ միայն հանձնաժողովի կողմից են տարվում, այլեւ ՄԻՊ-ի կողմից են գրություններ ներկայացրել միջազգային կառույցներին, որպեսզի կարողանան նպաստել զինծառայողի նկատմամբ այդ վերաբերմունքի պատժմանը: Խոսքը Ադրբեջանի կողմից տարածված տեսանյութում սպային նվաստացնող տեսարանների, հայհոյանքների մասին է: Բոլորս խորը անհանգստացած ենք,  եւ ամեն ինչ անում ենք, որ ոչ միայն Գուրգեն Ալավերդյանի, այլեւ մեր մյուս ռազմագերիների Հայրենիք վերադարձի հարցը լուծվի»,- ասաց Մանուչարյանը:

Մեր հարցին՝ քննարկվո՞ւմ է հայ սպային գոնե երրորդ երկիր տեղափոխելուն հասնելու հարցը՝ գնդապետը պատասխանեց, որ նման հարցը կարող է քննարկվել անձի խնդրանքի դեպքում: «Անձը կարող է ասել՝ ես չեմ ուզում գնալ Հայաստան, ուզում եմ գնալ երրորդ երկիր: Կտանեն, թե չեն տանի՝ դա էլ հարցի մյուս կողմն է»,- շեշտեց նա:

armtimes.com

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35