Բորիս Մինասյանի անհատական ցուցահանդեսը

01.07.2019 16:14
1342

Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում հունիսի 28-ին բացվեց ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Բորիս Մինասյանի անհատական ցուցահանդեսը, որում ներկայացված էր արվեստագետի 34 ստեղծագործություն: Ցուցահանդեսի բացման խոսքում Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի  գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը մասնավորապես ասաց, որ Բորիս Մինասյանը երեքտեղում է իր ստեղծագործական կյանքը. մեկ բան է լինել նկարիչ, մեկ այլ բան՝ գիտակ արվեստաբան, մի ուրիշ բան՝ մանկավարժ: Մանուկներին «տեղափոխել» գեղարվեստի աշխարհը, ճանաչել տալ կերպարվեստը,  դա բնորոշ է հիմնավոր կրթություն ստացած անհատին, որպիսին Մինասյանն է, ինչը որակեց որպես Բորիկ Մինասյանի խոսքը՝ Աստծո հետ:

Արվեստաբան Սուսաննա Մարտիրոսյանը Բորիկ Մինասյանի տարեկիցն է, ուստի իր խոսքը կառուցեց այնպես, որ ներկայացվի գեղանկարչի ապրած միջավայրը, նաեւ այն արվեստագետներին, որոնցով շրջապատված է նա եւ ովքեր մասնակցում էին ցուցահանդեսի բացմանը՝ Ստեփան Դավթյան, Հրանտ Դանիելյան, Ռուբիկ Կոստանդյան եւ ուրիշներ: Ի հավելումն այս ամենի՝ Բորիս Մինասյանը նաեւ ստեղծագործում է, փորձում իր մտքերն արտահայտել չափածո խոսքով:  Ս. Մարտիրոսյանը հարկ համարեց արտասանել գեղանկարչի «ժառանգություն» բանաստեղծությունը:

Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան Քահանա Հեբոյանը նշեց, որ Բորիս Մինասյանի կտավներում կարմիր թելի նման միշտ առկա են հավատքը, եկեղեցին: Մի տեղ եկեղեցին թեւեր առած՝ ճախրում է դեպի երկինք՝ որպես աղոթք, մի այլ կտավում Քրիստոսը բռնության ճիրաններից ազատագրում է մի ամբողջ ժողովրդի:  Այս համատեքստում տեր Վահանը մեկնաբանեց «Այլակերպություն» կտավը, - եզրակացրեց բանաիսը:

Այնուհետեւ ներկաները ծանոթացան ցուցադրանքին: Իր գեղագիտական ընկալումներով Բորիս Մինասյանին առավել հոգեհարազատ է սիմվոլիզմը, եւ մեծավ մասամբ այդ մասին են վկայում գեղանկարների խորագրերը «Պոռթկում», «Երաժշտությունից վեր», «Տեսիլք», «Երաժիշտը եւ մոդելը», «Դատաստան», «Այլակերպություն» եւ այլն: Կան գեղանկարներ, որոնք կոնկրետ մարդկանց են առնչվում «Մինասի հիշատակին», «Փարաջանով», բայց դարձյալ դրանցում առկա են սիմվոլիստական տարրեր՝ երկփեղկված նուռ, ճաղավանդակներ: «Ընտանիք» նկարում բացակայում է տղամարդը, բայց տան գլխավորի սիմվոլը Խուստուփ սարն է…

Արվեստագետ Բորիս Մինասյանը ստեղծագործական աշխատանքը հաջողությամբ համատեղում է վարչականի հետ: Ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժինը: 1987-ից Հայաստանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Կապանի մասնաճյուղի տնօրենն է: 1987-ից մինչեւ այժմ Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղի պատասխանատուն: 1986 թվականից դասավանդում է Կապանի արվեստի մանկական դպրոցում որպես կերպարվեստի  ուսուցիչ: Նկարիչ-ձեւավորող է եղել Երեւանի պետական համալսարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Կապանի մշակույթի պալատում, մասնակցել է Ջերմուկում կազմակերպված քանդակի հանրապետական սիմպոզիումին: Նրա «Արցախուհին» քանդակը տեղադրված է Կապանի հրապարակներից մեկում: ՀՀ գրողների միության կողմից տպագրված «Հրաշեկ լեռներ»  անթոլոգիայում ներառված են նրա բանաստեղծությունները: Հեղինակ է «Ի սեր Աստծո» բանաստեղծական գրքույկի: Նրա գեղանկարչական աշխատանքները տեղ են գտել տարբեր երկրների  մասնավոր հավաքածուներում:  2016 թ. ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալին:

Ինչպես «Սյունյաց երկրին»  փոխանցեց գեղանկարիչը, ցուցահանդեսում ներկայացված են 20-ից 35 տարեկանն ընդգրկող ժամանակահատվածում ստեղծված աշխատանքները, եւ նախատեսում է երեք փուլով ներկայացնել իր գործերը, հաջորդ տարի եւս մի ցուցահանդես կունենա:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40