ԲՈՒՀ-երի թափուր տեղերի համար երկրորդ լրացուցիչ մրցույթ է անցկացվելու. դիմումների ընդունման ժամկետն է հուլիսի 16-20 –ը

14.07.2018 17:47
1633

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնն անցկացնում է լրացուցիչ երկրորդ մրցույթ: Միասնական քննություններին մասնակցած այն դիմորդները, որոնք առարկաներից գոնե մեկից դրական գնահատական են ստացել, հնարավորություն են ստանում մասնակցել լրացուցիչ երկրորդ մրցույթին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը:

«Հիմնական մրցույթն ավարտելուց, հուլիսի 15-ին ցուցակները փակցնելուց հետո, հանրապետության բոլոր բուհերի մասնագիտությունների թափուր տեղերի համար նորից մրցույթ է հայտարարվում: Եթե դիմորդը երկու, երեք առարկայից մեկը դրական է ստացել, կարող այդ մեկ առարկայով նորից մասնակցել մրցույթին: Իրենք նորից քննություն չեն հանձնում իրենց արդեն ունեցած միավորներով են մասնակցում»,-ասաց Կարո Նասիբյանը:

Նա տեղեկացրեց, որ չկա մասնագիտություն, որտեղ թափուր տեղ չլինի: Տնտեսագիտական համալսարանում բոլոր մասնագիտություններն ունեն թափուր տեղեր, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններն ունեն թափուր տեղեր: Բացառություն են կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության ուղղությունները:

Երկրորդ մրցույթին մասնակցելու դիմումներն ընդունվում են հուլիսի 16-20 –ը:

 

 

 

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19