Փաշինյանը չի բացառում, որ նոր ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրությունը կարող է լինել ռուսականը

03.09.2026 15:36
472

Հայաստանը չի բացառում նոր ատոմակայանի՝ ռուսական տեխնոլոգիայով կառուցման հնարավորությունը. այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սեպտեմբերի 3-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Այս ամսվա վերջին սպասվում է ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան։ ՍիվիլՆեթի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նոր միջուկային էներգաբլոկի ընտրությունը ի վերջո կանգ առնի ռուսական տեխնոլոգիայի վրա, քանի որ առաջարկվող մոդուլային ատոմակայանները քաղաքացիական փորձարկում չեն անցել, Փաշինյանն ասաց, որ ատոմակայանի հարցը պետք է դուրս բերել քաղաքական նախապատվությունների շրջանակից։

Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախանշված է, որ մինչև 2027-ի ավարտը Հայաստանը արդեն պետք է ընտրություն կատարած լինի նոր ատոմակայանի տեխնոլոգիայի հարցում։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը չի սահմանափակվում որևէ կոնկրետ մոդելով և փնտրում է Հայաստանի համար լավագույն առաջարկը։ «Մենք երբեք չենք ասել, որ ռուսականը չի կարող լինել լավագույն առաջարկը, այդ թվում՝ մոդուլյարների մասով։ Այնպես չէ, որ Ռուսաստանը մոդուլյարների մասով առաջարկ չունի»,- ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի նախընտրելի տարբերակը մոդուլյար ատոմակայանն է, սակայն դրա ընտրությունը կախված է նաև տեխնոլոգիայի զարգացման մակարդակից։ Նա համաձայնեց այն մտքի հետ, որ մոդուլյար ատոմակայանները դեռ քաղաքացիական փորձարկում չեն ստացել։

«Մենք ի սկզբանե ուզում ենք և ավելի շատ ուզում ենք մոդուլյար, բայց դուք ճիշտ եք, որ եթե մեր որոշում կայացնելու՝ շինարարության մեկնարկի պահին գործող կամ լիցենզավորված չլինի, շատ բարդ կլինի, շատ անորոշ վիճակ կստեղծվի մեզ համար»,- ասաց վարչապետը։

Ուստի, ըստ նրա, կառավարությունը փորձում է հնարավորինս ուշացնել վերջնական որոշումը՝ մինչև այն պահը, երբ ավելի հստակ կլինի, թե այդ տեխնոլոգիաները ինչ մակարդակի են հասել։

«Ցանկությունները մի բան են, իրականությունը՝ մեկ այլ։ Եթե մեր որոշման ամենավերջին պահին պարզվի, որ աշխարհը չունի այդ հարցի պատասխանը, մենք ո՞նց ենք որոշում կայացնում։ Փորձադա՞շտ է, ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա։

Գործող ատմոկայանի ժամկետի երկարաձգում

Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը շարունակում է աշխատել գործող ատոմակայանի շահագործման ժամկետը 2036-ից հետո կրկին երկարացնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ հնարավորությունը կարող է սահմանափակվել անվտանգության և այլ ստանդարտներով, սակայն չի բացառվում, որ տեխնոլոգիական զարգացումների արդյունքում հնարավոր լինի շահագործման ժամկետը երկարացնել ևս մեկ կամ նույնիսկ երկու անգամ։ 

Մեծամորի ատոմակայանի շահագործումը պետք է ավարտվեր 2016-ին, սակայն տեխնիկական արդիականացումից հետո շահագործման ժամկետը երկու անգամ երկարաձգվել է։

***

Ատոմակայանի տեխնոլոգիայի և մատակարարի ընտրությունն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն։ Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան Հայաստանին առաջարկել է կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ մեկ կամ երկու էներգաբլոկով։ Հայաստանը, իր հերթին, համագործակցություն է դիտարկում նաև Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այս տարվա սկզբին հայտարարել էր, որ ուսումնասիրվում են մոտ մեկ տասնյակ ընկերությունների առաջարկներ։

Վերջին ամիսներին Միացյալ Նահանգներն ավելի նկատելի հավանական գործընկեր է դարձել։ Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ընթացքում Երևանն ու Վաշինգտոնը ստորագրեցին քաղաքացիական միջուկային համագործակցության «123 համաձայնագիրը»։ Այն իրավական հիմք է ստեղծում, որը կարող է ամերիկյան ընկերություններին հնարավորություն տալ ներգրավվելու Հայաստանի ապագա միջուկային ծրագրում։

Հայաստանը նախկինում քննարկել է ամերիկյան նախագծմամբ՝ յուրաքանչյուրը մոտ 300 Մվտ հզորությամբ մոդուլային ռեակտորների կառուցումը՝ որպես խորհրդային տարիներին կառուցված Մեծամորի ատոմակայանին փոխարինելու հնարավոր տարբերակ։

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17