British Petroleum-ը և իտալական Eni SpA-ն հայտարարել են Ադրբեջանից աղտոտված նավթի մատակարարման մասին

24.07.2025 11:26
544

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող նավթն աղտոտված է օրգանական քլորիդներ պարունակող վառելիքով. այս քիմիական նյութերն օգտագործվում են հում նավթի արդյունահանումը մեծացնելու համար, հայտարարել է Ադրբեջանում խոշորագույն նավթ արտադրող British Petroleum (BP Plc) ընկերությունը, հաղորդում է Bloomberg-ը։

Ընկերությունը հայտարարել է, որ բացահայտել է Ադրբեջանից նավթի առանձին առաքումների հետ կապված հնարավոր աղտոտման խնդիրները: Աղտոտմանը վերագրվող օրգանական քլորիդները քիմիական նյութեր են, որոնք, զգալի քանակության դեպքում, կարող են վնասել նավթավերամշակման գործարաններն ու սարքավորումները:

«BTC Co.-ին տեղեկացվել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող որոշ հում նավթի բեռնափոխադրումներում օրգանական քլորիդների հետ կապված որակի հնարավոր խնդրի մասին», - հայտնել է BP-ն։

«BTC Co.-ն ներկայումս գնահատում է հում նավթի որակը խողովակաշարի երկայնքով գտնվող բոլոր տեղանքներում», - հավելել է ընկերությունը։

Իտալական Eni SpA-ն նույնպես հայտարարել է, որ գնել է աղտոտված նավթ: Ընկերությունը հայտարարել է, որ աղտոտված նավթը հայտնաբերել է ներքին ստուգումների ժամանակ:

«Այժմ մեր համակարգեր մտնող նավթը կմշակվի պատշաճ կերպով՝ առանց շրջակա միջավայրի, առողջության կամ անվտանգության համար ռիսկերի», - շեշտել է Eni-ի խոսնակը։

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարը համակարգ է, որի միջոցով ադրբեջանական նավթը արտահանվում է Թուրքիա: Bloomberg-ը նշում է, որ տարեսկզբից դրանով օրական մոտ 575,000 բարել հում նավթ է առաքվել: Ղազախստանը նույնպես նավթ է արտահանում այս գազատարով:

ԹԵՐԹ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34