Ճամբարներ դպրոցականների համար

25.07.2013 18:00
3148

Այս տարի նույնպես սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող, բազմազավակ ընտանիքների 70 (Սյունիքի մարզից) երեխա հնարավորություն ունեցավ հուլիսի 1-ից անվճար հանգստանալու Կոտայքի մարզի Հանքավանի «Լուսաբաց» եւ «Հասմիկ» մանկական-առողջարարական ճամբարներում: 20 օր հետո նրանց փոխարինեց եւս 70 երեխա, ովքեր կհանգստանան մինչեւ օգոստոսի 8-ը: Յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ երեխաներից 10-ը մնում է «Հասմիկ», 60-ը` «Լուսաբաց» ճամբարում: Ընդհանուր առմամբ ճամբար այցելած 140 երեխայից 50-ը Կապանից է, 20-ը` Մեղրուց, 30-ը` Գորիսից, 30-ը` Սիսիանից եւ 10-ը` Քաջարանից: Երեխաների հանգստի ծախսերն այս տարի եւս հոգում է ՀՀ կառավարությունը:
Երկրորդ տարին է, ինչ ամեն ամառ Քաջարանում կազմակերպվում են N1 եւ N2 դպրոցների «Մանկության մոլորակ» եւ «Կապուտջուղ» բակային ճամբարները, որոնք գործում են երեք հերթափոխով: Յուրաքանչյուր ճամբարում ընդգրկված է 100-110 երեխա:Նման հնարավորություն երեխաներին տալիս են «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն ու Քաջարանի քաղաքապետարանը:

Գյուղական համայնքներում 2000-2005թթ. ծնված երեխաների համար բակային ճամբար է կազմակերպում նաեւ «Վորլդ վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Կապանի մասնաճյուղը՝ երկու հերթափոխով: Առաջին հերթափոխը սկսվել է հուլիսի 23-ին եւ կավարտվի օգոստոսի 2-ին, երկրորդը կգործի օգոստոսի 2-ից մինչեւ 12-ը:

Կապանի N3 հատուկ կրթահամալիրի բակային ճամբարը` նախատեսված 1-9-րդ դասարանների կարիքավոր երեխաների համար, կազմակերպվում է պետբյուջեի միջոցներով: Կրթահամալիրի երեխաներին քաղցրավենիքով օգնում է «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը:
Հուլիսի 15-ին Կապանի քաղաքապետարանի եւ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության նախաձեռնությամբ անապահով ընտանիքների մինչեւ 12 տարեկան 500 երեխայի համար քաղաքի մշակույթի կենտրոնում բացվեց բակային ճամբար, որը կգործի երկու հերթով:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան

13.10.2026 22:17

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք

13.10.2026 17:21

Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին

13.10.2026 17:11

6-ամյա երեխային ապտակելու դեպքով Սիսիանում քրեական հետապնդում է հարուցվել

13.10.2026 16:56

В Ереване отметили годовщину освобождения Ереванской крепости от персидского ига

13.10.2026 16:51

Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»

13.10.2026 16:32

Ալիևի կուսակցությունը բողոքել է Էրդողանի գլխավոր խորհրդականից՝ նրա հայտարարությունները որակելով «պոպուլիստական և անպատասխանատու»

13.10.2026 16:12

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

13.10.2026 15:35

Հարևանը ժամը 23:00-ից հետո խախտում է լռությունը. ե՞րբ է կիրառվում նախազգուշացում, և ե՞րբ՝ 40 000 դրամ տուգանք

13.10.2026 15:00

Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

13.10.2026 14:44

«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը աշխատանքային այցով կժամանի Երևան

13.10.2026 12:49

Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»

13.10.2026 12:05