Չարենցի տաղանդը փայլել է նաեւ արձակում

13.03.2020 10:32
1988

Մարտի 13-ը Չարենցի ծննդյան օրն է, եւ ուզում ենք նրան ներկայացնել որպես արձակագիր։ Այսպիսի մի ճշմարտություն կա. տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Անկրկնելի պոետ լինելուց զատ, Չարենցը նաեւ արձակագիր էր, թողել է արձակ գործեր` «Երկիր Նաիրի» պոեմանման վեպը (իր բնորոշումն է) եւ «Նամակներ ուղղիչ տնից» հուշ-ակնարկը։

«Երկիր Նաիրի» վեպում ցավով ներկայացրել է Կարսի` իր ծննդավայրի կործանումը։ Պատահական չէ, որ վեպը վերնագրել է «Երկիր Նաիրի», քանզի ամբողջ Երկիր Նաիրիի ողբերգությունն է վեպում, որն այնքան խորն է, այնքան կործանարար, որ Չարենցն ակամա ամեն ինչ վերածում է տեղ-տեղ զավեշտի, տեղ-տեղ ծաղրուծանակի։

Ինչպես չարենցագետ Դավիթ Գասպարյանն է նկատում, բնույթով դա ողբերգական վեպ է, այդ զավեշտը, ծաղրուծանակը, երգիծանքը, հեգնանքն արտաքին շղարշ են, հիմքում հայրենի քաղաքը կորցնելու անամոք վիշտն է ու կսկիծը։ Այս ամենով հանդերձ՝ Չարենցը ստեղծեց Կարս քաղաքի անկրկնելի կոլորիտը։ Ներկայացրեց նրա խորհրդանիշները` Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը, կերտեց կարսեցիների աննման կերպարներ։ 1914-1920 թթ. ժամանակահատվածի պատմաքաղաքական իրադարձությունների համապատկերի վրա։

«Երեւանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը նախապատմություն ունի։ Լինելով անհավասարակշիռ, «խենթ» խառնվածք, որ երբեմն նրան հասցնում էր անսանձ մոլեգնության, Չարենցը 1926 թ. աշնանը, Երեւանի Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցում կատարել էր իր ճակատագրական խենթությունը` ատրճանակից կրակել է Երեւանի սիրունատես, երեւելի աղջիկներից մեկի Մարիաննա Այվազյանի (կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրը) վրա` նրան պատճառելով մարմնական թեթեւ վնասվածք։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ եւ դատապարտվել է ազատազրկման` ութ տարի ժամկետով։ Պատիժը կրել Երեւանի բանտում` «Ուղղիչ տանը»։ Հետո պատժաչափը մեղմացվել է, ի վերջո մոտ վեց ամիս բանաստեղծը մնաց կալանքի տակ։ «Ուղղիչ տնից» ստացած տպավորությունները հիշողությամբ գրի է առել եւ ներկայացրել բանտային առօրյան, իր կյանքը, պատկերացումները, ստեղծել կոլորիտային կերպարներ, հյութեղ, կենդանի բնավորություններ` աշխարհն ու շրջապատն ընկալելու իրենց չափանիշներով։

Այնուամենայնիվ, Չարենցը մեր մտապատկերում կա որպես բանաստեղծ, եւ մեր ուրախության թե տխրության պահերին ընթերցում ու վերընթերցում ենք նրա բանաստեղծությունները, ահավասիկ մեկը ստորեւ։

Վահրամ Օրբելյան

 

***

Այնքան մաղձ կա իմ սրտում, այնքա`ն դառնություն.

Ես միայն վիշտ եմ տեսել, ե՛ւ թախիծ, ե՛ւ թույն...

 

Չգիտեմ` ե՞ս եմ եղել մեղավոր, թե մեր

Կյա՛նքն է եղել անողոք, ու մռայլ, ու նեռ...

 

Ոչ բարեկամ ունեցա, ոչ թշնամի մե՛ծ-

Բարեկամը-հեռացավ, թշնամին տեւեց։

 

Համայնական էր թեկուզ կյանքը մեզանում-

Ամեն ոք -շուրջս, սակայն, իր թե՛լն էր մանում...

 

Ես էլ մենակ մանեցի իմ թելը կյանքում-

Ինչքան, որ ուժ ունեի-

 

Անխոնջ ու անքուն։

Թույն շահեցի սակայն ես վաստակիս համար-

 

Եվ մնացել եմ այսպես դառնացած հիմա...

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40