«ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿՐԻ» ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԵՑԻԿ ՏՈՒՐՔՆ ԱՌ ՄՈՐՈՒՍ ՀԱՍՐԱԹՅԱՆ ՀԱՅԱԳԵՏԸ

11.03.2019 12:16
2398

«Սյունյաց երկիր» պարբերականի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը հիմնել է հրաշալի ավանդույթ՝ թերթի որոշ համարներ ամբողջությամբ նվիրում է XX դարի երկրորդ կեսի նշանավոր այն հայերին, ովքեր ծագումով սյունեցիներ են:

2019 թվականի փետրվար ամսվա ողջ համարը՝ ստվար հատորի տեսքով, նվիրված է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, հնագետ, սայաթնովագետ, պատմաբան, միջնադարագետ եւ փայլուն մանկավարժ Մորուս Հասրաթյանին:

Հայ ժողովրդի մեծ բարեկամ, եզակի հայագետ Նիկողայոս Մառը «Հայկական մշակույթը, նրա արմատները եւ նախապատմական կապերն ըստ լեզվագիտության» հետազոտության մեջ, որը որպես զեկուցում կարդացվել է Փարիզում 1925-ին, գրում է. «Հայերն առաջինն են եղել, որ միջազգայնության շահերը եւ տիեզերական պատմության ըմբռնումը հասկացել են դեռ միջին դարերում» (էջ 8-9):

«Սյունյաց երկրի» 2019-ի այդ հատորը լիակատար ձեւով ներկայացնում է, թե ինչպես Մորուս Հասրաթյանն իր գիտական գործունեությամբ շարունակողն է ուսուցչի՝ Մառի բնորոշած հայ առաջադեմ մտքի գործիչների գործունեության:

Հատորում տեսնում ենք, թե ինչ նշանավոր ուսուցիչներ է ունեցել Մորուս Հասրաթյանը: Դրանք են՝ ակադեմիկոսներ Հ.Օրբելի, Ն.Մառ, Հ.Աճառյան, Մ.Աբեղյան, Լեո, Հ.Մանանդյան, Ա.Տերտերյան: Խիստ ուսուցողական է XX դարի երկրորդ կեսի հայ մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պարույր Սեւակի «Սայաթ-Նովա» դոկտորական ընդդիմախոսության զետեղումը հատորում: Ջերմորեն առաջարկելով Պարույր Սեւակին միանգամից դոկտորական աստիճան շնորհել, եզակի սայաթնովագետ Մ. Հասրաթյանը խստորեն զգուշացնում է միջնադարին անպատասխանատու մոտեցող սայաթնովագետներին, ովքեր վարկածային բանասիրության սիրահարներ են. «...1962-ից սկսած այնպիսի մի գրական-բանասիրական պսիխոզ ծայր առավ, մանավանդ հայատառ մամուլի էջերում, որ բանը հասավ кому не лень-ի: Բանասիրական մարզանքները բառերի հեղեղի հետ հասան մինչեւ արտառոցության» (էջ 72): 

Իմաստուն ձեւով տարբեր բաժինների բաժանված հատորում տեսնում ենք այն հնավայրերի նկարները, որոնցում հնագիտական պեղումներ է իրականացրել գիտնականը, այն նշանավոր մարդկանց՝ հայ եւ օտարերկրացի, որոնց հետ ունեցել է անձնական շփումներ, այն հիմնարկները եւ ուսումնական հաստատությունները, որոնցում երկար տարիներ աշխատել է: Ի վերջո բազմաթիվ ականավոր մտավորականների երախտագիտական հոդվածները Մորուս Հասրաթյանի մասին բնորոշում են վերջինիս գործունեությունն ու գիտական նախասիրությունները տարբեր մոտեցումներով:

«Հայագիտության համար ի վերուստ կոչվածը» խորագիրը կրող հատորը նաեւ Մորուս Հասրաթյանի գերդաստանի պատմությունն է: Տեսնում ենք նրա գեղեցիկ կնոջը՝ Հայաստանի վաստակավոր ուսուցչուհի Սիրանույշ Մարտիրոսյանին, որդիներին՝ ԽՍՀՄ սպորտային բնագավառի անվանի կազմակերպիչ Բակուր Հասրաթյանին եւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Հասրաթյանին:

Ես հիանալի հիշում եմ նրա քրոջ որդուն՝ Երեւանի քաղխորհրդի նախագահ Գրիգոր Հասրաթյանին, որի աշխատանքային տարիներին Երեւանը դարձավ եվրոպական տիպի գեղեցիկ քաղաք՝ լի կանաչ այգիներով ու գեղեցիկ շատրվաններով, նաեւ շատ մաքուր: Հատորում ներկայացված է Վատիկանի դեսպան Միքայել Մինասյանը, որի ժամանակ Հռոմում բացվեց համաքրիստոնեական սրբի պատվավոր կոչումը ստացած հանճարեղ Գրիգոր Նարեկացու արձանը:

«Սյունյաց երկիր» պարբերականի այս հատորը լի է իմաստուն պատգամներով եւ ունի մարդասիրական ու հայրենասիրական բովանդակություն: Որպես պատգամ հատորի դարձերեսին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի...» հանճարեղ քերթվածն է, իսկ ներքեւում հայագետի ծննդավայր Ախլաթյան գյուղի կանաչ համայնապատկերը:

Չգիտեմ, ով է այս գունագեղ, ճաշակավոր հատորի ծախսերը հոգացել. նրան հղում եմ հատուկ շնորհակալությունս:                                                

ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ

 

 

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44