Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը. ՀՀ պարետ

16.04.2020 21:25
1098

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:

Հայաստան են բերվել.

✅ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ,

✅24 000 բժշկական դիմակ,

✅20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,

✅101 հեռահար ջերմաչափ,

✅բժշկական գործիքներ,

✅բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:

Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով:

Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:

Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար»:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22