ՌԴ-ն կարող է ժամանակավոր սահմանափակել ՀՀ-ից ծաղկային արտադրանքի ներմուծումը

03.06.2025 14:50
525

Կտրված ծաղիկները դասակարգվում են որպես բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանք: Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական բարեկեցության համար, այդ թվում՝ զարգացող տնային ծաղկաբուծության համար:

2025 թ. ՀՀ-ից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը զգալիորեն աճել է՝ հասնելով 52 միլիոն հատի, ինչը 49,7%-ով ավելի է 2024-ի (34,7 մլն հատ) համեմատ։ Սակայն ծաղիկների ներկրման ծավալի ավելացման ֆոնին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ։ Այս մասին ասվում է համապատասխան հաղորդագրությունում:

«Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային բաժինների կողմից անցկացված կարանտինային բուսասանիտարական վերահսկողության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել է  արևմտյան ծաղկային տրիպսներով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք:

Բացի այդ, բազմիցս գրանցվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր բուսական արտադրանքի այլ տեսակներում, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։

Հաշվի առնելով կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված փաստերը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը լուրջ մտահոգություն է հայտնում։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու համար նամակ է ուղարկվել Հայաստանի Սննդի անվտանգության տեսչությանը՝ խնդրելով ձեռնարկել համապարփակ միջոցառումներ և ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը։

Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների շարունակական հայտնաբերման դեպքում, «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34