Չինաստանը եւ Ռուսաստանը Մեղրիի միջանցքում․ Մոսկվայից հաստատում

14.02.2022 11:08
1223

Մինչ Հայաստանում տարբեր շրջանակներ այսպես կոչված Շուշիի հռչակագրի՝ Թուրքիայի ու Բաքվի կողմից վավերացվելու կապակցությամբ փորձում են դա ներկայացնել որպես «թուրք-ադրբեջանական դաշինք՝ ուղղված Ռուսաստանի դեմ», այդտեղից էլ տանելով Չինաստան, իսկ ոմանք էլ պնդում են, թե Ռուսաստանը չի հասկանում, թե ինչ է կատարվում, «հայամետ ականավոր» վերլուծաբան Տարասովը բացատրել է, թե ինչու թուրք-ադրբեջանական դաշինքը չի նյարդայնացնում Ռուսաստանին ու Չինաստանին։

Վերլուծաբանը գրում է, որ Անկարան ու Բաքուն չեն նշում, թե ով է արտաքին թշնամին, թեեւ հստակ պատկերացումներ ունեն իրենց համար ընդհանուր սպառնալիքների մասին։ Միանգամից նշենք, որ Հայաստանն այս վերլուծության մեջ չկա, ավելի ճիշտ՝ հիշատակվում է Բաքվի ու Թուրքիայի միջեւ Նախիջեւանով «միջանցքի» համատեքստում, որն էլ Թուրքիան նախապայման է դրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Թուրք-ադրբեջանական դաշինքը որեւէ կերպ հակառուսական չէ, պնդում է Կրեմլի նախագծումներին մասնակից վերլուծաբանը։ Խնդիրը հենց միջացքն է, որն արտաքին ուժերը կարող են ընկալել որպես չինական Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագծի մաս, եւ այդ դեպքում նոր խնդիրներ կառաջանան։ Մասնավորապես, նա նշում է, որ նա, ով վերահսկում է իրավիճակը Աֆղանստանում, նա էլ վերահսկում է Եվրասիայի ճանապարհները, իսկ ով վերահսկում է իրավիճակը Մերձավոր Արեւելքում, նա վերահսկում է Ասիայից Եվրոպա ցամաքային եւ ծովային ուղիները։ Ըստ այդմ, Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում այդ ուժերը կարող են խնդիրներ ստեղծել, որոնք ուղղված են չինական գլոբալ նախագծի եւ մասնավորապես Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա հաղորդակցությունների վերահսկողությանը։ Ըստ այդմ էլ՝ Մոսկվան, Անկարան եւ Բաքուն գլոբալ համընկնող շահեր ունեն, գրում է նա։

Նեղ, պրիմիտիվ պատկերացումներով ու սխեմաներով դատող հայկական քաղաքական-քաղաքագիտական դասի համար անշուշտ սա օգտակար նյութ է։ Օգտակար նյութ է նաեւ Հայաստանի դեմ իրագործվող ռուս-թուրքական ծրագրերի մասշտաբը հասկանալու համար։

Արժե ավելացնել մի շարք հանգամանքներ՝ պատկերն ամբողջացնելու համար։ 2020-ի հոկտեմբերին Չինաստանը Ռուսաստանի խնդրանքով արգելափակեց Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ բանաձեւի քննարկումը։ Այդ ժամանակ Արցախի հարավային շրջանները, որտեղով պետք է անցներ ապագա միջանցքը՝ համապատասխան ենթակառուցվածքներով, որոնք ներկայում ակտիվ կառուցում է Բաքուն, դեռեւս օկուպացված չէին։ Սա էլ Հայաստանի դեմ Արցախում հայկական երաշխավորված պարտությամբ պատերազմի եւս մեկ վկայություն։ Այդ նույն ժամանակ հայտնի դարձավ, որ Թուրքիան եւ Չինաստանը քննարկել են միջանցքը Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագծին «միացնելու» եւ Պեկինին լայն արտոնություններ տրամադրելու հարցերը։

Ռուսաստանն ու Թուրքիան համատեղել են ջանքերը Մինկսի խմբի եւ միջազգային այլ կառույցների քաղաքական ներկայությունը չեզոքացնելու, Պուտինի նշած ստատուս-քվոն պահելու համար։ Աֆղանստանում եւ Մերձավոր Արեւելքում ապակայունացնող արտաքին ուժերի տակ անկասկած նկատի են առնվում Արեւմուտքը եւ Իրանը, որոնք համառորեն պնդում են Հայաստանի ինքնիշխանությունը Սյունիքի մարզում, մինչ ռուսական կատարածու իշխող խմբակն ու խորհրդարանի «ընդդիմությունը» ամենօրյա ռեժիմով հավատարմություն են հայտնում ռուս-թուրքական ծրագրերին։

www.lragir.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08