Չինաստանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատումը

03.09.2025 15:51
451

Պեկինում՝ Ժողովուրդների մեծ պալատում, կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Ճենի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից:

Հան Ճենը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը ՉԺՀ և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովին ու Պեկինում անցկացված շքերթին։ Նա նշել է, որ ՀՀ վարչապետի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի արդյունավետ հանդիպման արդյունքն է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը, ինչը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։ Հան Ճենն իր խոսքում նշել է, որ Չինաստանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատումը, և այդ առումով վարչապետի այցը ունի առանցքային նշանակություն։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ շեշտելով, որ Չինաստան կատարած աշխատանքային այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Վարչապետը նշել է, որ այցի արդյունքում Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի հետագա խորացման ու ընդլայնման համար։ Նա նաև նշել է, որ վերջին տարիներին համագործակցությունը զարգանում է քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, ամրապնդվում են ժողովուրդների միջև կապերը։ Վարչապետի խոսքով՝ երկու ժողովուրդները մեծ համակրանք ունեն միմյանց նկատմամբ, ինչը ամուր հիմք է համապարփակ համագործակցության առաջխաղացման համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ և համոզմունք հայտնել, որ առաջիկայում Հայաստան–Չինաստան համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34