Չկա ոչ մի փաստաթուղթ, որում Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ները, պայմանավորվել են սահմանի բաժանման մասին. ՄԻՊ

07.05.2021 11:44
1634

Չկա ոչ մի փաստաթուղթ, որում Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ները, պայմանավորվել են սահմանի բաժանման մասին: Այս մասին Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկացնում է news.am-ը:

Նրա խոսքով՝ 1970-1980-ականների քարտեզները, որոնց անընդհատ հղում են անում Ադրբեջանում, միակողմանի ու ընտրովի մոտեցում է:

«Ինչու՞ այդ դեպքում մենք չենք նայում 1920-ականների քարտեզները, որտեղ, օրինակ, Ալ Լիճը գտնվել է Հայկական ԽՍՀ-ի կազմում, եւ Կապանի շրջանում ավելի շատ գյուղեր են ընդգրկված եղել»,- ասաց պաշտպանը:

Այսպես թե այնպես, ինչպես նշեց Թաթոյանը, խորհրդային տարիներին սահմանի բաժանումը երկու հանրապետությունների պայմանավորվածություն չէր, այլ խորհրդային ղեկավարության որոշում:

«Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունում գոյություն ուներ սահմանային վեճերի հանձնաժողով, բայց այն որոշիչ դեր չէր խաղում»,- հիշեցրեց իրավապաշտպանը:

lragir.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24