Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստների ավելացումը կնպաստի ծայրահեղ աղքատության բացառմանը

17.01.2019 10:41
1172

Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափն ավելացել է մինչև 25 500 դրամ, ինչն էլ կարող է այդ անձանց շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելու խթան հանդիսանալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը խոսեց նպաստ ստանալու չափորոշիչների մասին, կոռուպցիոն ռիսկերի, առավելությունների, թերությունների և այլ հարցերի մասին: 

 - Տիկին Գալստյան, նպաստների չափերն ավելացել են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու թիրախային խմբերում: Ինչո՞ւ են ընտրվել հենց այս խմբերը:

-Մենք ընտրել ենք հենց այս խմբերը, քանի որ սրանք փոխկապակցված են կենսաթոշակների հետ: Այսինքն՝ ծերության նպաստ են նշանակում նրանց, ովքեր չունեն կենսաթոշակի իրավունք, հաշմանդամության նպաստ ստանում են նրանք, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, բայց չունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ է նշանակվում նրանց, ում կորցրած կերակրողը չունի օրենքով պահանջվող նվազագույն աշխատանքային ստաժ: Սրանք այն խմբերն են, որոնք գալիս են լրացնելու կենսաթոշակային ապահովությունն այն դեպքում, երբ կենսաթոշակային ապահովության պահանջվող աշխատանքային ստաժը չկա:

-Տիկին Գալստյան, քանի՞ տարեկանից սկսած կարելի է ստանալ ծերության նպաստ:

-Ծերության նպաստ կարող է ստանալ 65 տարին լրացած և կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը: Լինում են դեպքեր, երբ մեզ մոտ գալիս են 63 տարին լրացած անձինք և ցանկանում են աշխատանքային կենսաթոշակ ստանալ, սակայն իրենց ստաժն 9 տարի է լինում: Այս դեպքում մենք չենք կարող նշանակել ո՛չ աշխատանքային կենսաթոշակ, և ո՛չ էլ ծերության նպաստ: Լուծումն այսպիսինն է՝ անձը կամ պետք է սպասի մինչև 65 տարին լրանա, հետո դիմի ծերության նպաստի համար, կամ, եթե աշխատում է, ապա 1 տարի հետո (երբ կլրանա աշխատանքային ստաժի 10 տարին) դիմի աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար: Նույնը հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաև կերակրողին կորցնելու պարագայում է գործում: Հաշմանդամություն ունեցող անձը չունի համապատասխան աշխատանքային ստաժ, ստանում է հաշմանդամության նպաստ, մինչև համապատասխան աշխատանքային ստաժ ունենալը: Կերակրողին կորցնելու նպաստը մի փոքր այլ է, եթե երեխան կորցրել է ծնողին և նա չի ունեցել նազագույնը 10 տարվա ստաժ, ապա երեխային նշանակվում է կերակրողին կորցնելու նպաստ:

-Ի՞նչ սկզբունքով են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքումնպաստների չափերը դարձել 25 500 դրամ:

-Բոլոր նպաստները մինչ այժմ պակաս են եղել 25 500 դրամից: Ամենաբարձր նպաստը՝ այս երեք խմբերի դեպքում, եղել է առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար, որը եղել է 21 500 դրամ: Ամենացածր նպաստը եղել է 16 հազար դրամ, որ սահմանված էր ծերության, հաշմանդամության 3-րդ խմբի և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար:

                             Հանրապետությունում այս պահի դրությամբ առավելագույնը քանի՞ հոգի կարող է նպաստստանալ:

-2019 թվականի հունվար ամսվա վճարման ցուցակներով ավելի քան 64 հազար շահառու կարող է նպաստ ստանալ: Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝  2018թ. նոյեմբերի 29-ի ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունված որոշման համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից, կազմում են 25 500 դրամ: Սա նշանակում է, որ ավելացել է ավելի քան 64 000 անձի տրամադրվող պետական նպաստների չափերը:

 

- Ո՞րն է նպաստները բարձրացնելու հիմնական նպատակը:

- Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափի ավելացումը կարող է այդ անձանց շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելու խթան հանդիսանալ:   

Տեղեկանք. Հայաստանում նպաստները մոտ 10-ն են՝ ընտանեկան, սոցիալական, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, ժամանակավորանաշխատունակության, թաղման, մայրության, ծերության, հաշմանդամության և կերակրողինկորցնելու:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40