«Դա կարող էին անել կա՛մ թուրքերը, կա՛մ էլ Վահե Հակոբյանը»․ թերթի խմբագրին փորձել են առեւանգել

01.02.2018 15:12
3028

Հունվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ անձինք փորձել են առեւանգել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին: Նա ենթադրում է, որ իր առեւանգումը կարող էր կազմակերպել միայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են անհայտ անձինք փորձել իրեն առեւանգել՝ ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում։

Սամվել Ալեքսանյանը ՌԴ էր մեկնել դեռ հունվարի 13-ին՝ մասնակցելու քրոջ հուղարկավորությանը, իսկ ամսի 16-ին արդեն վերադառնում էր, երբ երկաթուղային կայարանի կառամատույցում՝ գնացքի վագոնի մոտ, նրան է մոտեցել երկու անծանոթ։

«Այդ եռուզեռում ռուսախոս երկու երիտասարդ՝ սլավոնական արտաքինով, կտրեցին իմ ճանապարհը եւ հարցրին՝ Դո՞ւք եք Սամվել Ալեքսանյանը, ասացի՝ այո։ Այդ ժամանակ ինչ-որ կանաչ հեղուկ փչեցին դեմքիս, որից ձախ աչքս այդ պահին զրկվեց տեսողությունից ու սկսեց ուժեղ ցավել», - պատմեց Ալեքսանյանը, ում խոսքով, եթե աղմուկ չբարձրանար եւ ոստիկանները չհասնեին, ապա հարձակվողները հաստատ կառեւանգեին իրեն։

Հարկ է նկատել, որ մինչեւ Մոսկվա հասնելը՝ Ռյազան քաղաքի երկաթուղային կայարանում՝ գնացքի հերթական կանգառում, Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է չորս ոստիկանի կողմից: Իսկ արդեն Մոսկվայում նրան են սպասելիս եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններ՝ հարցաքննելու համար։

Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա խմբագիրը հայտարարում է, որ հիմքեր ունի ենթադրելու՝ դա կարող էր պատվիրել միայն ու միայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։

«Ես ենթադրում եմ, որ պատվիրատուն նա է՝ հաշվի առնելով վերջին տասն ամսում թերթի հանդեպ նրա բացահայտ եւ թաքնված ապօրինի քայլերը: Ես այլ թշնամիներ չունեմ՝ ո՛չ այստեղ, ու ո՛չ էլ առավել եւս Ռուսաստանում։ Ինձ զարմացրեց նաեւ, որ մարդիկ Ռուսաստանում ինձ ճանաչում են… դա կարող էին անել կա՛մ թուրքերը, կամ էլ Վահե Հակոբյանը»,- նկատում է թերթի խմբագիրը՝ նշելով նաեւ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հարցին, թե կարծում է իրեն առեւանգելու կամ վնասելու համար Վահե Հակոբյանն իր մարդկա՞նց կուղարեր Ռուսաստան, Սամվել Ալեքսանյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով նաեւ, որ ոչ միայն օտար երկրում, այլեւ հենց Սյունիքում էլ են դեպքեր եղել։

Նա մատնանշում է syuniacyerkir.am կայքի վրա կատարված հարձակումը։ Բացի այդ, ըստ Սամվել Ալեքսանյանի, չկա մի պաշտոնյա, որին ինքը չկանչի եւ չսպառնա՝ թերթին անդամագրվելու համար։

«Նույնիսկ նրանց ասել է, թե ինքը հեռախոսազանգերը լսում է ու, եթե թերթին բաժանորդագրվեն կամ «Սյունյաց երկրի» խմբագրին հանդիպեն՝ մենք ձեզ կպատժենք… Մարդն օրական 24 ժամ զբաղված է մեր թերթով», - ասում է Սամվել Ալեքսանյանն, ում խոսքով, թերթն ինքնաֆինանսավորվում եւ գոյատեւում է միայն վաճառքից ստացված հասույթով:Նա պնդում է, որ մարզպետի նպատակը թերթի գործունեությունը դադարեցնելն է։

«Մեր թերթը 15 տարեկան է եւ միտված է պետականության հզորացմանը, ու եթե մարզպետը ինչ-որ բաներ է կատարում ու մենք լուսաբանում ենք, մեզ ասում են՝ հակամարզպետական։ Դա ճիշտ արտահայտություն չէ։ Մենք պարզապես մարզի ընթացքը լուսաբանում ենք», - ասում է խմբագիրն ու դարձյալ թվարկում մի շարք դեպքեր, երբ խոչընդոտվել է թերթի մասնագիտական գործունեությունը, որոնք էլ հիմք ընդունելով՝ Սամվել Ալեքսանյանը ենթադրում է, որ միայն մի մարդու է հետաքրքիր թերթի գործունեությունը, ով խնդիր է դրել փակել թերթը։

«Էլ ո՞ւմ վրա մտածեմ, հո այլմոլորակայինները չե՞ն եկել։ Հիմա էլ տեսնում է, որ նման բան եմ հայտարարել, ինձ վարկաբեկելու համար նոր արշավ է սկսել՝ մոբիլիզացրել է իր ենթակայության տակ գտնվող կրթության վարչության կանանց՝ թե ով ինչքան կարող է ցուցմունք տա իմ դեմ եւ դիմումներ գրի ոստիկանություն։ Հիմա այդ գործընթացն սկսված է»։

Այժմ Ալեքսանյանը նամակ է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրանքով ուսումնասիրել «Սյունյաց երկրի» շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Ընթացք կտա՞ գործին ՄԻՊ-ը, թե՞ ոչ, Սամվել Ալեքսանյանը դժվարանում է ասել, բայց եթե նույնիսկ հարցը դրական լուծում չստանա, ըստ նրա, միեւնույնն է, թե՛ թերթը, թե՛ կայքը կշարունակեն գործել։

«Թեկուզ տնային պայմաններում, թեկուզ 10 ընթերցողով, բայց պետք է աշխատենք։ Եթե մարզպետն ուզում է Սյունիքի մարզը փրկել՝ կազինո բացելով, ապա մենք ասում ենք, որ պետք է մարզը փրկել գյուղերի տնտեսություններին զակ տալով», - եզրափակեց Սամվել Ալեքսանյանը։

newspress.am

30/01/2018 

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50