Դանիելյան Լեւոն. Տաթեւը  գանձ է կորցրել

07.09.2021 14:26
3107

Դանիելյան Լեւոն Գրիգորի. ծնվել է 2001 թ. օգոստոսի 30-ին Տաթեւ գյուղում: Սովորել է Տաթեւի միջնակարգ դպրոցում: 2019 թ.  ընդունվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի  տնտեսագիտության բաժին:

2020 թ. հունվարի 8-ին զորակոչվել է բանակ, ծառայության ուսումնական վեցամսյա փուլն անց է կացրել Գյումրիում: Հիմնական ծառայության վայրը Հադրութի զորամասն էր, որում կրտսեր սերժանտ Լեւոն Դանիելյանը հակատանկային ջոկի հրամանատար էր: Գորիսեցի Լյովին Հադրութի զորամասի զինծառայողները նկարագրում են որպես չափազանց մարդասեր զինվորի, պատմում են, որ պատերազմի օրերին Լեւոնն իր խոցած թշնամական տանկերի անձնակազմի մասին էր խոսում, ասում, որ նրանք էլ ինչ-որ մեկի որդին են, եղբայրը, ամուսինը:

Դեռ Գյումրիի զորամասում Լեւոնն արժանացել էր երկու մեդալի՝ լավ ծառայության ու վարքի համար: Հադրութի զորամասում նա հասցրել էր աչքի ընկնել առաջին օրերին՝ նրան էր վստահվել նորակոչիկներին զինվորական երդմանը պատրաստելու պատիվ-պարտականությունը, որի համար կարճ ժամանակով տեղափոխվել էր Մարտունու զորամաս:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց: Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի հրամանատարության ներքո Լեւոնն ու ընկերները նշանակալից մարտեր են վարել  Հադրութում: Լեւոնի հակատանկային զենքի վարժ տիրապետման շնորհիվ հակատանկային ջոկը տեխնիկայի ու մարդուժի մեծ վնասներ է հասցրել թշնամուն: Հադրութից դուրս են եկել «նահանջ» հրամանից հետո:  Հադրութից դուրս գալուց հետո կռվել են Մարտունիում:

Նոյեմբերի 6-ին Լեւոնը միացել է Շուշիի պաշտպանւթյան մարտերին, նոյեմբերի 7-ին զանգահարել է քրոջը, ասել, որ Քարին տակում շրջափակման մեջ են, սպասում են օգնության: Հեռախոսային այդ խոսակցությունից հետո ընտանիքի անդամներն այլեւս Լեւոնի հետ  կապ հաստատել չեն կարողացել:

 Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հարազատները հեռախոսազրույց են ունեցել Լեւոնի հրամանատարի հետ, ով ասել է, թե տղաները շրջափակման մեջ են ու շուտով դուրս են բերվելու «Կարմիր խաչի»   օգնությամբ:

Նոյեմբերի 17-ին  Տաթեւը կրկին անգամ ցնցվեց բոթից՝  Լեւոնը զոհվել է: Դատաբժշկական փորձաքննությունը մահվան ամսաթիվ նշել է նոյեմբերի 9-ը …

Լեւոնին սիրում էին բոլորը, Տաթեւում հիմա էլ առանց արցունքների նրա անունը չեն արտասանում:  «Լեւոնի զոհվելու լուրը լսելուց հետո մի ամբողջ օր չեմ կարողացել խոսել, հիմա էլ չեմ կարող ասել, թե դա ինչ ցավ է, այդ ցավն անուն չունի ու դա նկարագրելու համար բառեր չկան: Լեւոնը ձեռքերիս վրա է մեծացել, ձեռքերիս վրա էլ նրան մինչեւ գերեզմանատուն եմ տարել: Նրան բոլորն էին սիրում փոքր երեխաներից մինչեւ ծերունիներ: Խելացի, համեստ, հարգալից երիտասարդ էր, Տաթեւը դեռ պիտի հպարտանար նրա սխրանքներով, բայց սխրանքները պիտի կյանք չարժենային, ցավն այնքան մեծ է, որ հպարտանալու տեղ չի թողնում: Տաթեւը զավակ չէ՝ գանձ է կորցրել…»,- պատմում է համագյուղացի երիտասարդներից մեկը:

Լեւոն Դանիելյանի աճյունը հուղարկավորվել է Տաթեւի գերեզմանատանը նոյեմբերի 19-ին:

Լեւոն Գրիգորի Դանիելյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հետմահու:

Տիգրանուհի Բադալյան

 

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17